Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Ցանցով Ցանկով
Չեխիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Չեխիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Ակումբային ֆուտբոլում միառժամանակ դադար է: Ֆուտբոլիստները միացել են իրենց ազգային հավաքականներին ու պատրաստվում են Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին: Դրան նախորդելու են մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց կմասնացի նաև Հայաստանի ազգային հավաքականը: Վաղուց էր պարզ, որ մեր ընտրանին պետք է հանդիպի չեխերին: Վուրուժան Սուքիասյանի գլխավորությամբ, կարծես թե, Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ նոր, երիտասարդ դիմագծեր: Կարծես թե, մերոնք ցողունային բջիջներով բուժման եղանակի են անցել: Ամերկյան ուսումնամարզական հավաքականի շրջանակում մեր թիմը հաղթեց Սալվադորի ու Գվատեմալայի հավաքականներին: Այդ խաղերում իրենց գերազանց դրսևորեցին, մասնավորապես, Գեղամ Կադիմյանն ու Տիգրան Բարսեղյանը: Հիմա առաջինը թիմի կազմում է, իսկ երկրորդը առողջական լուրջ խնդիրների պատճառով դեռևս հեռու է…

Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը չի պարտվի Չեխիային
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. Հայաստանի հավաքականը չի պարտվի Չեխիային

Իհարկե, բոլորս գիտենք, որ ընկերական հանդիպումները փորձարկումների համար են: Հայաստանի հավաքականը նախորդ երեք նման խաղերը հենց այդ նպատակով էլ օգտագործել է, կարողացել հաղթել դրանցից երկուսում, մեկն էլ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի: Ասել է, թե Վարուժան Սուքիասյանի վերադարձից հետո մեր ընտրանին դեռևս անպարտելի է: Ճիշտ է, մրցակիցները Սալվադորը, Գվատեմալան և Բելառուսն էին, բայց փաստը մնում է փաստ: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Չեխիայի ընտրանին նույնպես փորձարկումներ է անելու մեր դեմ խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Պավել Վրբան հեռացված է, իսկ նորանշանակ Կարել Յարոլիմը թարմացրել է կազմն ու Մունդիալ 2018-ի ընտրական փուլից առաջ նորարարությունների կարիք ունի: Պետր Չեխն այլևս դարպասում չի լինելու: Եվրո 2016-ում…

Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Լևոն Պաչաջյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Լևոն Պաչաջյանի կանխատեսումը

-Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը անցկացրեց (նրա վերադարձից հետո)` ոչ—ոքի խաղալով Բելառուսի ընտրանու հետ: Ինչպիսի տպավորություններ ունեք այդ խաղից: -Այդ խաղով դժվար է ընդանուր կարծիք կազմել, թե հավաքականը ինչ տեսք կունենա աշնանը։ Մեր ընտրանին բավական բարդ իրավիճակից հետո նոր նոր կազմավորվում է և ինչ-որ սերնդափոխության նման բան է տեղի ունենում և ժամանակ է պետք ընդանուր տեսքի բերելու համար։ Կոնկրետ Բելառուսի հետ խաղն առանձին վերձրած տպավորիչ չէ` նշածս պատճառները հաշվի առնելով։ Բայց դրական պահեր էլ կային։ Գալիք երկու խաղերը շատ հարցերի կպատասխանեն, տեսնենք, թե ինչ կստացվի։ Հուսամ` մենք վառ խաղով հավաքական կունենանք ԱԱԸ խաղերից առաջ։ -Ռոման Բերեզովսկին ավարտեց կարիերան ազգային…

Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

Տարվա այս ժամանակահատվածում Հայաստանի ազգային հավաքականից մեծ արդյունքներ ու գեղեցիկ խաղ սպասելը միամտություն կլինի: Նախ, մրցաշրջանը բոլորովին վերջերս է ավարտվել և ունենք ֆուտբոլիստներ, որոնց համար այն ծանր է եղել: Մյուս կողմից, ունենք նաև ֆուտբոլիստներ, ովքեր այս մրցաշրջանում, կարելի է ասել, չեն ունեցել բավարար խաղային պրակտիկա: Իսկ առանց խաղային փորձի հնարավոր չէ լինել լավ մարզավիճակում եւ օգնել հավաքականին: Այնպես որ, մեր ընտրանու առաջիկա խաղերից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Իմ կանխատեսումը՝ Գվատեմալայի եւ Սալվադորի հավաքականների հետ խաղերից յուրաքանչյուրում կխփվի առնվազն 3 գնդակ: Օրդինար: Հաղթած Ընկերական հանդիպում 06:30/29 մյս Գվատեմալա - Հայաստան Խաղադրույք - տոտալ 2,5 գոլից շատ Գ. 50% խաղացող կարծում…

Գվատեմալա — Հայաստան. Արեն Մկրտչյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Գվատեմալա — Հայաստան. Արեն Մկրտչյանի կանխատեսումը

Հայաստանի հավաքականը վերջին հաղթանակը տոնել է 2014-ի մայիսի 27-ին՝ ԱՄԷ-ի նկատմամբ (3:4): Վերջին հինգ ընկերական խաղում նույնքան պարտություն (խփած և բաց թողած գոլեր՝ 2:18), վերջին ութ պաշտոնական խաղում՝ վեց պարտություն և երկու ոչ-ոքի (խփած և բաց թողած գոլեր՝ 5:14): Հայաստանի հավաքականին, ի վերջո, հաղթանակ է հարկավոր։ Գվատեմալայի հավաքականն այս տեսանկյունից ամենահարմար հակառակորդներից մեկն է։ Բացի այդ, թիմում եղան նկատելի փոփոխություններ։ Առանց որևէ հիմնավորման հավաքականից հեռացվել են Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Կասպարովը։ Վարուժան Սուքիասյանի համար, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր թաղման բյուրոյում, այս խաղերը մի շարք նորեկների խաղակցվածությունը բարձրացնելու լավ հնարավորություն են։ Գվատեմալայի ընտրանու մասին շատ բան ասել հնարավոր չէ։…

Գվատեմալա — Հայաստան. Արթուր Նազարյանի կանխատեսումը
Խմբագրության ընտրանի
Գվատեմալա — Հայաստան. Արթուր Նազարյանի կանխատեսումը

Ճիշտ է, ընկերական խաղերում շատերն արդյունքները չեն կարևորում, բայց Հայաստանի հավաքականի դեպքում հաղթանակը մեծ նշանակություն ունի, քանի որ մեր ընտրանին արդեն 2 տարի է, ինչ ոչ մի հաղթանակ չի տոնել: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները Վարուժան Սուքիասյանը պետք է փորձի ստանալ ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերում, քանի որ սա ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ուժերի վերջին փորձարկումն է: Վերջապես պետք է հաղթել և դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից: Հայաստանի հավաքականը հանդես է գալու ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ 10 հազարից ավել հանդիսականներ կաջակցեն մերոնց, ինչը շատ կարևոր հանգամանք է: Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա դրանք շատ մշուշոտ են: Եթե Յուրա Մովսիսյանը վերադառնա հավաքական եւ…

Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ ընկերական խաղում կմրցի Գվատեմալայի ազգային ընտրանու հետ: Կողմերի միջև տեղի ունեցած խաղից անցել է 16 տարի: Թիմերը մրցել են 2000 թվականի հունվարի 9-ին Լոս-Անջելեսի «Մեմորիալ Կոլիզեում» մարզադաշտում և բաժանվել են խաղաղությամբ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Գագիկ Մանուկյանը, որը մրցակցի դարպասը գրավել է 60-րդ րոպեին: Իհարկե, այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ոչ ոք չի մնացել հավաքականում: Հատկանշական է, որ այդ ժամանակ մեր հավաքականի ղեկին Վարուժան Սուքիասյանն էր, որը տարիներ անց կրկին գլխավորել է թիմը: Հայաստանի հավաքականը ամերիկյան հավաքով կսկսի նախապատրաստվել Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին և ընկերական…

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,63 գործակցով
Խմբագրության կանխատեսումները
Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,63 գործակցով

Հայաստան — Բելառուս Խաղ, որը նշանակալից է տարբեր տեսանկյուններից: Հայաստանի ազգային հավաքականի ղեկին որպես գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն իր առաջին հանդիպումը կանցկացնի, այնինչ Բելառուսի դեմ խաղը Բերեզովսկու համար վերջինն է ընտրանու դարպասին: Հայերի կազմում կադրային լուրջ խնդիրներ կան: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով այլևս երբեք հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը (ով վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է հավաքականում ելույթները), ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը: Բարդ է ասել, թե ովքեր կարող են փոխարինել այս ֆուտբոլիստներին, քանի որ այս երեքն էլ առաջատարներ են իրենց դիրքերում: Դարպասապահի գոտին բաց է մնում: Բերեզովսկու հեռանալու դեպքում դարպասները պաշտպանելու հիմնական թեկնածուն Կասպարովն էր, բայց եղավ…

Հարցազրույց-կանխատեսում. Արտուշ Մկրտչյան. ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականից սպասելիքները համեստ են, բայց Բելառուսին հայերը գոլ կխփեն
Գործընկերների կանխատեսումները
Հարցազրույց-կանխատեսում. Արտուշ Մկրտչյան. ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականից սպասելիքները համեստ են, բայց Բելառուսին հայերը գոլ կխփեն

—Քչերը, նույնիսկ Հայաստանի հավաքականի ամենանվիրված երկրպագուները կարող էին ենթադրել, որ վերջին ընտրական փուլում թիմն ընդամենը 2 միավոր կվաստակի: Ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ այդպես եղավ: — Պետք է խոսենք պատճառների շարքի մասին: Սա հայկական ֆուտբոլի պատմության վատագույն ցուցանիշն է: Իհարկե, երբ ես տեսա խմբի կազմը, չէի կարող ենթադրել, որ մրցաշարը կավարտենք վերջին հորիզոնականում՝ այն էլ հավաքելով 2 միավոր: Հասկանալի էր, որ Հայաստանի հավաքականի համար բարդ կլիներ հնգյակում պայքարել առաջին 2 տեղերի համար: Բայց հաշվի առնելով ընտրական փուլերում թիմի վերջին ելույթները՝ ինձ թվաց, որ երրորդ տեղի համար կարող ենք պայքարել: Եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչն է պատճառը, առաջին հերթին այն սերունդը, որը վերջին 2…

Հայաստան — Բելառուս. Սերգեյ Գուրենկոյի կանխատեսումը
Խմբագրության կանխատեսումները
Հայաստան — Բելառուս. Սերգեյ Գուրենկոյի կանխատեսումը

Կարծում եմ` խաղը կավարտվի ոչ ոքի, չնայած բավականին վաղուց եմ վերջին անգամ տեսել Հայաստանի հավաքականը: Թիմը արդյունավետ և տեխնիկապես զարգացած էր գործում: Շատերի համար անհարմար մրցակից էր: Ներկա պահին այս թիմերը հավասար են: Շատ բան կախված կլինի ֆուտբոլիստների տրամադրվածությունից, քանի որ խաղը ընկերական է: Հյուրերի կազմում բացակայում են մի քանի առաջատար խաղացողներ: Առավել կզգացվի Ալեքսանդր Գլեբի կորուստը: Չգիտեմ, իհարկե, ինչ կազմով հանդես կգան հայերը, սակայն թիմերի հաղթանակի հավանականությունը 50-50 կգնահատեմ: Երկու կողմերն էլ կարող են զարմացնել: Տանտերերը կգործեն արագ: Հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի: Հայաստանը չի կարող պաշտպանողական ֆուտբոլ խաղալ սեփական հարկի տակ: Այդ պատճառով էլ կլինեն բազմաթիվ գրոհներ…

Սպորտային խաղադրույքներ. Հայաստան — Բելառուս. Տանտերերի համար հանդիպումն ավելի կարեւոր է
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. Հայաստան — Բելառուս. Տանտերերի համար հանդիպումն ավելի կարեւոր է

Վարուժան Սուքիասյանի գլխավորումից հետո շատ բան է փոխվել Հայաստանի հավաքականում: Նա միանգամից հրավիրեց Երեւանի «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների, որոնց նախկինում անգամ մոտ չէին թողնում առաջին թիմին: Ճիշտ է, պետք է նշել, որ Նորայր Գրիգորյանն արագ հեռացվեց կազմից: Բաց է մնում այն հարցը, ինչու հրավիրել 33 տարեկան ֆուտբոլիստի: Նաեւ չի կարելի չհիշեցնել հայկական ֆուտբոլին շրջապատող հուզմունքների մասին: Տեղի երկրպագուների շարժումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջներն առաջ քաշելու պատճառով զրկվել է հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին այցելելու արտոնյալ իրավունքից: Վերջինս նախօրեին չգիտես ինչու որոշել է, որ մի քանի խաղացողներ այլեւս չպետք է հրավիրվեն հավաքական: Իհարկե, տարօրինակ է, երբ հավաքականի կազմը մարզչի փոխարեն պաշտոնյան…

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք