Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Սթոք Սիթիի» հետ խաղից հետո Վան Գալի հեռացման գործակիցը հասել է 1,08-ի

Հովիկ Բերոյան
Ամենայն հավանականությամբ, մոտակա ժամանակներում մենք ականատեսը կլինենք Լուի վան Գալի հեռացմանը: «Սթոք Սիթիից» կրած պարտությունից հետո բուքմեյքերները հոլանդացի մասնագետին գրեթե դուրս են թողել հաշվից: Նրանք կարծում են, որ ԱՊԼ-ում հաջորդը հենց Վան Գալը կհեռացվի՝ այդ իրադարձության համար սահմանելով 1,08 գործակից:
Հոլլանդացին կարող է շատ շուտով լքել ակումբը

Հոլլանդացին կարող է շատ շուտով լքել ակումբը

ԱՊԼ-ի 18-րդ տուրում «կարմիր սատանաները» չորորդ անընդմեջ պարտությունն են կրել (բոլոր մրցաշարերում միասին)՝ 0:2 հաշվով զիջելով «Սթոք Սիթիին»: Դրանից հետո «Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում իջավ արդեն վեցերորդ հորիզոնական: Բուքմեյքերները այս մրցաշրջանում մանկունյանցիների ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատում են 26,0 գործակցով:

Մինչ 2015 թվականի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» դեռեւս մեկ հանդիպում ունի: «Կարմիր սատանաները» երկուշաբթի օրը «Օլդ Թրաֆորդում» կընդունեն այս մրցաշրջանի եւս մեկ անհաջողակի՝ «Չելսիին»: Այդ հանիպման համար William Hill-ը սահմանել է հետեւյալ գործակիցները. տանտերերի հաղթանակ՝ 2,5, ոչ-ոքի՝ 3,2, հյուրերի հաղթանակ՝ 2,88:

William Hill-ը 1,28 գործակցով խաղադրույքներ է ընդունում, որ Վան Գալը այդ հանդիպմանը արդեն չի լինի «ՄՅՈւ-ի» ղեկին: Մինչ 2016 թվականը մանչեսթերյան ակումբում Վան Գալի մնալը գնահատվում է 3,5 գործակցով:

Ըստ William Hill-ի՝ «Յունայթեդի» հաջորդ գլխավոր մարզչի համար կա երկու հիմնական թեկնածու. Ժոզե Մոուրինյոն (1,5) և Ռայան Գիգսը (2,62):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք