Սողոմոնյան. «Ուժեղ լեգեոներներ այլևս շատ չեն լինի, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա»

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Novostik.net-ին ու պատմել, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը ֆուտբոլի վրա ու թե ինչպես է իր թիմը ծրագրում հաղթահարել այն։

«Համաձայն եմ կան ոլորոտներ, որոնք ամենից շատն են տուժել, դրանց թվում է սպորտը։ Նախ և առաջ հիմա դժվար է սպորտով զբաղվելը, շատ արգելքներ կան, օրինակ՝ երիտասարդ մարզիկների համար։ Այսպիսի երկար դադարը կարող է ճակատագրական հետևանք ունենալ, իսկ ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվողներին, օրինակ հայկական ֆուտբոլում, ակնհայտ է, որ փոփոխություններ լինելու են և ոչ դեպի լավը։

Պատճառն այն է, որ ակումբները գոյատևում են հովանավորների ու նվիրատվությունների շնորհիվ։ Հայաստանում չկա պետական ակումբ կամ այնպիսի ակումբ, որը սնվում է պետական բյուջեից, բոլորը մասնավոր թիմեր են, դրանց մեծ մասը պատկանում են բիզնեսմեներին, հիմնականում՝ Ռուսաստանից։ Եվ իհարկե, նման ցնցումներից հետո Հայաստանում ու Ռուսաստանում մարդիկ նախ և առաջ մտածելու են սեփական բիզնեսը փրկելու մասին, ոչ թե հովանավորչության կամ սոցիալական նախագծերով զբաղվելու մասին։

Բայց ինձ համար այդ հարցը լուծված է։ Ֆուտբոլը ու «Փյունիկը» կյանքիս մի մասն են, ինչպես մնացած ամեն ինչը, ես էլ հաղթահարման ճանապարհներ եմ փնտրելու, բայց չեմ ծրագրում թողնել այս գործունեությունը։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ համար առաջնային է ակադեմիան, այդ պատճառով մտադրություն չունեմ այդտեղ ծախսերի մեծ կրճատումներ անեմ, չնայած որոշ չափով անհրաժեշտություն կլինի։

Ինչ վերաբերում է առաջին թիմին, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Դա շատ օգտակար կլինի, նրանց համար ճանապարհ կբացենք, երբ երիտասարդներին վստահում ես, նրանք լիովին այլ մոտիվացիայով են խաղում ու մյուսները ակադեմիայում տեսնում են, որ կա աճ ու շանս խաղալու հիմնական թիմում, այդ պատճառով դրանում ողբերգություն չեմ տեսնում, բայց գիտակցում եմ, որ մակարդակը որոշ ժամանակ անկում կապրի ու ուժեղ լեգեոներներ հայկական ֆուտբոլում ավելի քիչ կլինեն։

Հայաստանի հավաքականը կշահի՞ այս իրավիճակում։ Դա արագ տեղի չի ունենա։Անհրաժեշտ է փորձ հավաքել ու աճեցնել այդ ֆուտբոլիստներին, կարծում եմ, որ դրա համար մի քանի տարի կպահանջվի։ Բայց հաշվի առնելով, թե ինչ սերունդ է մեզ մոտ աճում ու տեսնելով, թե ինչպես են հիմա նախապատրաստությամբ զբաղվում, ինչպես մեր ակադեմիայում, այնպես էլ «Ուրարտոում», որը նույնպես բարեփոխումներ է արել, հավատացած եմ, որ այդ ամենը իր պտուղները կտա ու մի քանի տարի անց մենք կտեսնենք Հայաստանի հավաքականին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»,-անկեղծացել է Սողոմոնյանը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք