Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ռոնալդուն հիասթափեցնում է բուքմեյքերներին, Ինյեստան՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտների թվում

Սպարտակ Պետրոսյան
Եվրո 2016-ում շարունակում է անհաջող ելույթ ունենալ Պորտուգալիայի ազգային հավաքականը, որի կազմում է հանդես գալիս «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Քրիշտիանո Ռոնալդուն: Չնայած բուքմեյքերները պորտուգալացուն դեռևս ֆավորիտ են համարում, բայց նրա հաղթանակի գործակիցն աստիճանաբար իջնում է, իսկ ֆավորիտների թվում հայտնվում են նոր անուններ:
Ինյեստայի փայլուն խաղը գրավել է բուքմեյքերներին

Ինյեստայի փայլուն խաղը գրավել է բուքմեյքերներին

Այսպիսով, Եվրո 2016-ի խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Ավստրիայի ընտրանու հետ, իսկ հանդիպման 79-րդ րոպեին Քրիշտիանո Ռոնալդուն վրիպեց 11 մետրանոցից: Այս իրադարձությանն արձագանքեցին նաև բուքմեյքերները, որոնք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո 2016 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման բացահայտ ֆավորիտ էին համարում Ռոնալդուին: Մինչև Ավստրիայի հետ խաղը Ռոնալդուի հաղթանակի գործակիցը Paddy Power բուքմեյքերական ընկերությունում 2.25 էր, իսկ հիմա իջել է մինչև 2.50:

Մինչ Ռոնալդուն վրիպում է 11 մետրանոցից, ասել է, թե զբաղվում է իր հավերժական հակառակորդ Լիոնել Մեսսիի «սիրելի» գործով, վերջինս հիանալի է հանդես գալիս Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում՝ Արգենտինայի հավաքականի հետ դուրս գալով Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում «Ալբիսելեստեն» 4:1 հաշվով ջախջախեց Վենեսուելային, Մեսսին էլ դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Paddy Power-ում Մեսսիի վեցերորդ պատմական հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 3.25 գործակցով:

Այս երկու ֆուտբոլիստների պայքարին ժամանակին հիանալի միջամտում էր Լեո Մեսսիի ակումբակից Լուիս Սուարեսը, բայց Կոպա Ամերիկայում Ուրուգվայի հավաքականի ձախողումից հետո նրա հաղթանակի շանսերը կտրուկ նվազեցին: Սուարեսի համար սահմանված գործակիցը 3.25-ից իջել է 5.50:

Բայց Paddy Power-ի թրեյդերները նոր ֆավորիտ են գտել. իռլանդական բուքմեյքերում, ինչպես և ողջ աշխարհում, հիացել են Եվրո 2016-ում իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի խաղով, ու նրա հաղթանակի շանսերը բարձրացրել մոտ 5 անգամ: Ընդամենը մի քանի ժամի ընթացքում Դոն Անդրեսի համար սահմանված գործակիցը 51.0-ից բարձրացել է 11.0: Իհարկե, Եվրո 2016-ում Իսպանիայի հավաքականի հաղթանակի դեպքում «Բարսելոնայի» ավագը կդառնա «Ոսկե գնդակի» տիրակալը դառնալու գլխավոր հավակնորդը: Ի դեպ, Իսպանիան Եվրոպայի առաջնության ֆավորիտն է՝ 4.33 գործակցով:

Եվրո 2016-ում իրենց ելույթներով բուքմեյքերների ուշադրությունը գրավել է նաև Դիմիտրի Պայետը: BetVictor ԲԿ-ում նրա պատմական հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 11.0 գործակցով:

Հավելենք, որ Paddy Power-ը հավասար է գնահատում Նեյմարի, Անտուան Գրիզմանի, Պոլ Պոգբայի, Թոմաս Մյուլլերի հաղթանակի շանսերը՝ դրանք գնահատելով 26.0 գործակցով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք