Paddy Power-ը արդեն վճարում է Վան Գալի հեռացման վրա խաղադրույք կատարած հաճախորդների գումարները
Paddy Power բուքմեյքերական ընկերությունը չսպասեց Վան Գալի հեռացման մասին պաշտոնական հայտարարությանը և որոշեց ժամանակից շուտ վճարեց խաղադրույք կատարած իր հաճախորդների հաղթած գումարները: Բուքմեյքերը այնքան վստահ է մոտակա աշխատանքից ազատման վրա, որ անգամ չի սպասել «կարմիր սատանաների» եւ «Չելսիի» հանդիպմանը, որը կայացավ երեկ երեկոյան: Վան Գալի հեռացման վրա խաղադրույք կատարած խաղացողների գումարները վճարելու մասին բուքմեյքերը հայտնել է իր բլոգում:
Հակառակ շատ բուքմեյքերների սպասումների՝ լոնդոնցիների հետ հանդիպմանը Վան Գալը կրկին իր պաշտոնում էր: «Օլդ Թրաֆորդում» մանչեսթերցիները չկարողացան հաղթել «Չելսիին», և եղավ գոլազուրկ ոչ-ոքի:
Այդուհանդերձ, հոլանդացու համար «Յունայթեդում» տխուր իրավիճակ է ստեղծվել: Բուքմեյքերները չեն հավատում, որ «ամբողջ աշխարհի» դեմ դուրս եկած Վան Գալը թիմում երկար կմնա: Paddy Power-ը 1,1 գործակցով խաղադրույք է առաջարկում, որ հենց հոլանդացու հեռացումը կլինի հաջորդը ԱՊԼ-ում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: