«Ուլիսի»՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ մեղադրվող մարզիչն անմեղսունակ է ճանաչվել

Սպարտակ Պետրոսյան
Գոյությունը ժամանակավորապես դադարեցրած «Ուլիս» ֆուտբոլային ակումբը նախորդ տարի հայտնվել էր սկանդալի մեջ: Ակումբի մարզիչներն ու ֆուտբոլիստները մեղադրվում էին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Հայտնի է դարձել, որ գլխավոր մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանն անմեղսունակ է ճանաչվել:

Խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու` «Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանն անմեղսունակ է ճանաչվել:

Առուշանյանի մասն առանձնացվել է ընդհանուր գործից եւ ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, տեղեկացնում է News.am-ը:

Ըստ մեղադրական եզրակացության` անմեղսունակ Ռուբեն Առուշանյանը կաշառվել է «Ուլիս 2» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի, ինչպես նաև նշված ֆուտբոլային ակումբում հանդես եկող մարզամրցումների այլ մասնակիցների կողմից որպես կաշառք՝ առավելություններ և գումար պահանջելուն ու ստանալուն:

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-201-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա կալանավորված է:

Նշենք, որ ակումբի մարզչի եւ մյուս աշխատակիցների մասով քրեական գործով նախաքննությունը նույնպես ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Էդգար Պետրոսյանն «Ուլիս 2» ֆուտբոլային ակումբների մասնակցությամբ Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով, Ռուբեն Առուշանյանի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի հետ` առանց վերջիններիցս գումար ստանալու, նախապես պայմանավորված խաղային իրադարձությունների վրա համացանցային կայքերում իր միջոցներով խաղադրույքներ կատարելու եղանակով նրանց առավելություններ տրամադրելու, ինչպես նաեւ դրա արդյունքում առաջացած գումարներով կաշառք տալու վերաբերյալ:

Ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանն էլ օժանդակել է մարզիչ Գագիկ Սիմոնյանի, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի, ինչպես նաեւ նշված ֆուտբոլային ակումբում հանդես եկող մարզամրցումների այլ մասնակիցների կողմից որպես կաշառք առավելություններ եւ գումար պահանջելուն ու ստանալուն:

Ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանն ու ֆուտբոլիստ Հայկ Հունանյանն էլ արհեստավարժ մարզամրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով որպես կաշառք պահանջել ու ստացել են առավելություններ եւ գումար:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Ազարյանին` 38-201-րդ հոդվածի 3-րդ մասով, Գագիկ Սիմոնյանին եւ Հայկ Հունանյանին` 201-րդ հոդվածի 3-րդ մասով: Պետրոսյանը, Ազարյանն ու Սիմոնյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Հունանյանը` գրավի դիմաց:

Գործը կքննվի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք