Ո՞վ կհռչակվի Հայաստանի չեմպիոն․Vivaro-ն խաղադրույքներ է ընդունում

Արամ Սահակյան
Օգոստոսի 4-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2018-19թթ․-ի առաջնությունը։ Այս տարի այն զգալիորեն տարբերվելու է նախորդ տարիների մրցաշարերից։ Թիմերի քանակը ավելացել է՝ հասնելով 9-ի։ 

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում, թե որ թիմը կհռչակվի երկրի չեմպիոն։ Գլխավոր ֆավորիտները երկուսն են․ «Ալաշկերտի» և «Փյունիկի» չեմպիոնության համար սահմանված է 2,7 գործակիցը։ Հայաստանի գործող չեմպիոնը, իհարկե, փորձելու է պաշտպանել տիտղոսը, իսկ ահա «Փյունիկը» Անդրեյ Տալալաևի և թիմի նոր ղեկավարության հետ միասին ձգտելու է ետ վերադարձնել տարիներ առաջ ունեցած չեմպիոնական մենաշնորհը։

«Արարատ-Արմենիան», որը նույնպես նոր անուն է հայկական ֆուտբոլում, ևս հաղթողի հիմնական հավակնորդներից է։ Նրանց չեմպիոնությունը գնահատվում է 6 գործակցով։ 9 գործակից է ստացել Կապանի «Գանձասարը»։ Երևանի «Բանանցի» կազմում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, ու միգուցե հենց դա է պատճառը, որ երևանյան ակումբի չեմպիոնության գործակիցը չափազանց բարձր է․15,0։

Գյումրու «Շիրակը» նախորդ տարվա շիլաշփոթից հետո դժվար թե կարողանա ինչպես հարկն է նախապատրաստվել ու արժանի կերպով հանդես գալ Բարձրագույն խմբում։ Բիչախչյանի թիմի չեմպիոնության հավանականությունը Vivaro-ն գնահատում է 21 գործակցով։

1-ին խմբի հաղթող «Լոռին» շատ տպավորիչ ֆուտբոլ էր խաղում, նախորդ մրցաշրջանի ողջ ընթացքում և արժանի կերպով դարձավ 1-ին խմբի հաղթող։ «Լոռիի» չեմպիոնությունը գնահատվում է 22,0 գործակցով։ Ճիշտ է, «Լոռին» նոր թիմ է բարձրագույն խմբում, բայց այս գործակցի հետ այդքան էլ համաձայն չեմ, քանզի Արմեն Ադամյանի թիմը բազմաթիվ խաղային դիրքերում կարող է գերազանցել առաջնության այլ ակումբներին։ Ամենաբարձր գնահատականը ստացել է «Արցախ» ՖԱ-ն։ 30,0 գործակից է սահմանված նրանց չեմպիոնության համար։

Անկախ ամեն ինչից եկեք հաջողություն մաղթենք մեր բոլոր թիմերին և հուսանք, որ ակումբային ֆուտբոլը կշարունակի իր տեսանելի առաջընթացները, ինչն էլ պարարտ հող կպատրաստի նաև հավաքականի բարեհաջող մրցելույթների համար։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք