vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք
Հայաստանի կառավարությունը որոշել է տվյալների բազա ստեղծել այն խաղացողների վերաբերյալ, որոնք ավելի քան 1 մլն դրամի խաղադրույք են կատարում: Տվյալ որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:
Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները: 4 դաշինք եւ 5 կուսակցություն կպայքարեն Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու, երկրում փոփոխություններ անելու համար: Vivaro-ն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով:
Europefootball բուքմեյքերական ընկերությունը ներկայացնում է նոր՝ Crossbetting ծրագիրը, որն իր տեսակով առաջինն է հայկական բուքմեյքերական շուկայում: Ընկերության բոլոր հաճախորդները յուրաքանչյուր շաբաթ հնարավորություն կունենան խաղադրույքներ կատարել իրենց սիրելի թիմերի հանդիպումների վրա՝ արդեն նոր ձևաչափով:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2016-ի դեկտեմբերին արտահերթ նիստում ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը հինգ անգամ մեծացնում է օնլայն տիրույթում ազարտային խաղերի կազմակերպման համար լիցենզիայի արժեքը: Այս որոշումը մեկնաբանել է Interloto ընկերության իրավաբան Հունան Տեր-Վարդանյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստի ժամանակ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը հինգ անգամ մեծացնում է օնլայն տիրույթում ազարտային խաղերի կազմակերպման համար լիցենզիայի արժեքը:
Հայկական TotoGaming բուքմեյքերական ընկերությունը թարմացնում է իր թվային հարթակը՝ բեռնելով ոլորտի տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման մատակարար Digitain-ի ծրագրային ապահովումը: TotoGaming-ում նշում են, որ բազմաթիվ նոր ֆունկցիաներ բերող այդ թարմացումների միջոցով իրենց հաճախորդներին կապահովեն օպտիմալ թվային ծառայություններով: 
Ցանցով Ցանկով
ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն
Նորություններ
ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն

Կառավարությունը կհետեւի խոշոր գումարներ խաղադրույք կատարողներին Կառավարությունը հերթական նիստում ընդունել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի նախագիծը, որով կստեղծվի և կպահպանվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների բազա։ Նշվում է, որ այն նպատակ ունի կարգավորել գեմբլինգի բնագավառը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը: Այս նախագիծը որոշման ներկայացվել էր կենտրոնական բանկ, կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե: Պետական այս կառույցներից դիտողություններ և առարկություններ չեն եղել։ Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի մեկից:

Vivaro-ն հատուկ խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վերաբերյալ
Նորություններ
Vivaro-ն հատուկ խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Vivaro-ի ոչ քաղաքական անդրադարձը քաղաքականությանը Այսպիսով, ընկերությունը խաղադրույքներ է ընդունում այն իրադարձության վրա, թե քանի կուսակցություն և դաշինք կանցնի Հայաստանի ԱԺ: Շատ 3.5-ի գործակիցը 1.004 է, հակառակ իրադարձությանը՝ 30.0: Vivaro-ում հավասար են գնահատում 4.5-ից շատ եւ քիչ լինելու շանսերը՝ դրանք գնահատելով 1.85 գործակցով: Խաղադրույք կատարել, որ 9 պայքարողներից նվազագույնը 7-ը կանցնեն խորհրդարան, կարելի է 100.0 գործակցով: Ընկերության վերլուծաբանները նաեւ փորձել են գուշակել քվեարկության մասնակիցների մոտավոր թիվը: 1.2 մլն-ից շատ քվեարկող գրանցվելու վրա կարելի է խաղադրույք կատարել 1.35 գործակցով: Հակառակ իրադարձության գործակիցը 2.95 է: Քիչ հավանական է 1.4 մլն-ից շատ քվեարկողներ գրանցելը: Դրա համար սահմանված է 2.40 գործակիցը: Ի դեպ, 2012 թվականի…

Europefootball-ը գործարկել է Crosbetting ծրագիրը
Նորություններ
Europefootball-ը գործարկել է Crosbetting ծրագիրը

Crosbetting-ն իր տեսակով առաջինն է հայկական բուքմեյքերական շուկայում Crossbetting-ը ծրագիր է, որի միջոցով կատարվում են խաղադրույքներ տարբեր մրցախաղերից երկու թիմերի խփած գնդակների համեմատության վրա: Ծրագրում նշվում են այն հանդիպումների անունները, որոնցից կազմակերպիչը առաջարկում է համեմատվող զույգը: Համեմատվող թիմերի մրցակիցների խփած գոլերը հաշվի չեն առնվում: Օրինակ՝ «Ռեալ» – «Խետաֆե» և «Բարսելոնա» – «Բետիս» խաղերից պետք է համեմատել «Ռեալի» և «Բարսելոնայի» խփած գոլերը: Եթե «Ռեալ» — «Խետաֆե» մրցախաղն ավարտվել է 3:4, իսկ «Բարսելոնա» – «Բետիսը»՝ 4:2 հաշիվներով, այս դեպքում «Ռեալ» – «Բարսելոնա» իրադարձությունը համարվում է ավարտված 3:4 հաշվով: Երկու թիմերի մրցակիցների խփած գնդակները չեն հաշվվում: Կարդացեք նաեւ մեր հարցազրույցը Europefootball-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Վարուժան…

Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն
Օրենսդրության լուրեր
Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն

TotoGaming-ը հայկական շուկայում երկար պատմություն ունեցող ընկերություն է «TotoGaming-ը երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն է, որի համար օրենսդրությունում կատարված կտրուկ փոփոխությունները մեծ հարված կարող են լինել: Բնականաբար, այն բացասական ազդեցություն կունենա, քանի որ ընկերությունը պետք է մտածի նման մեծ չափի գումարը (1 մլրդ ՀՀ դրամ — խմբ.) տարեկան վճարելու մասին: Եթե ուսումնասիրեք ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները, ապա կտեսնեք, որ որեւէ բավարար փաստ այս որոշման մեջ չկա: Բուքմեյքերական ընկերությունները 1000-ից ավել աշխատատեղ են ստեղծել, նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը, Հայաստան են բերում եւ երկրից արտահանում են արտադրանք: Հիմա արդեն ոչ մի նոր խաղացող շուկա չի մտնի, ստարտափերի համար անհնար կլինի վճարել տարեկան…

ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին
Բիզնես
ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին

81 պատգամավոր կողմ է քվեարկել Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը, օրենքում փոփոխություններ մտցնելուն կողմ են քվեարկել 81 պատգամավոր, 6-ը դեմ են եղել, իսկ 17-ը՝ մնացել ձեռնպահ: Փաստաթղթից հետևում է, որ 2017 թվականի հունվարի մեկից համացանցում ազարտային խաղերի կազմակերպման լիցենզիայի համար բուքմեյքերները կվճարեն տարեկան 500 մլն դրամ: Դրանից առաջ այն արժեցել է 100 մլն դրամ: Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, բուքմեյքերական ընկերությունների համար հարկերը չէին վերանայվել արդեն 10 տարի: Նրա խոսքերով, ոլորտում գործող 8 օպերատորները միասին տարեկան կվճարեն գրեթե 4 միլիարդ դրամ: Հարկային նոր օրենսգրքի մշակումը Հայաստանում սկսել էր 2015 թվականի մարտին: ՀՀ Ազգային ժողովը այն ընդունել էր հոկտեմբերի…

TotoGaming-ը թարմացնում է թվային հարթակը Digitain-ի միջոցով
Բիզնես
TotoGaming-ը թարմացնում է թվային հարթակը Digitain-ի միջոցով

The Digitain-ի պլատֆորմի տեղադրումը թույլ կտա TotoGaming-ին օգտվել սպորտային խաղադրույքների եւ օնլայն կազինոյի համար նախատեսված բոլոր հնարավորություններից: Դրանք ներառում են ավելի քան 65 մարզաձեւի ավելի քան 3000 ակտիվ շուկաներով 28000 լայվ-իրադարձություններ: Հայկական շուկան ներկայացնող բուքմեյքերի օնլայն կազինոյի ծրագրային ապահովումը կապահովի 1000 տարբեր խաղերով՝ ոլորտի առաջատար պրովայդերներից, ինչպիսիք են NetEnt-ը, Microgaming-ը և Playson-ը: Ընկերության թվային գծով գործադիր տնօրեն Սուրեն Խաչատրյանը մեկնաբանել է թարմացումները. «Մենք հպարտ ենք կազմել վերջին տարում TotoGaming-ի գրանցած հաջողությունների մի մասը: Նոր ինտերֆեյսը կօգնի նրանց գրավել նոր խաղացողների և պահպանել ունեցածը: Մեծ փոփոխություններից հետո կայքը խնամված է և ինտուիտիվ, խաղացողներին առաջարկում է ավելի կատարելագործված տեսք: Մենք վստահ ենք, որ…

ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի
Օրենսդրության լուրեր
ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի

Մանուկյան. պետք է դիտարկել նաև ոլորտի դերն էկոնոմիկայում «Մասնավոր կայանատեղիների և արագաչափերի կառավարման վերաբերյալ ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել կազինոյի և շահումով վիճակախաղերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ, ինչպես նաև համակարգի նկատմամբ վերահսկման և ղեկավարման մոդելի փոփոխմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պրն Մանուկյանը: ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ պետք է դիտարկել ոչ միայն ոլորտի հարկային հարցերը, այլ նաև նրա դերն ու նշանակությունը էկոնոմիկայում, հատկապես տուրիզմի զարգացման կոնտեքստով, և հասարակական կյանքի ու տարածքային զարգացման տրամաբանության տեսանկյուններից: Սեպտեմբերի վերջին Հայաստանի հանրապետության ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացրել էր «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխության նախագիծը և հայտարարել, որ օնլայն-կազինոյի…

Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը
Բիզնես
Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը

Efubet.am կայքը յուրօրինակ դիզայն է ստացել Europefootball-ի նոր կայքը և բեթշոփերն արտահայտված են մեկ կոնցեպտում: Հիմնականում տիրում է սպիտակ-մոխրագույն տրամադրություն, ինչը բավական հաճելի է աչքի համար: «Դժվար է նշել, թե որքան տևեցին Efubet.am նորացված կայքի վրա կատարված աշխատանքները, քանի որ, միևնույն ժամանակ, մեր թիմը աշխատել է բեթշոփերի (սպասարկման, դրամարկղային սրահների) արդիականացման և վերազինման ծրագրի ուղղությամբ, ինչն արդեն ակնհայտ է և տեսանելի, ինչպես նաև live մոնիթորները դարձրել ենք առավել հարմարավետ: Խաղերի որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այլ փոփոխությունները, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, պարզեցրել են խաղադրույքների ընդունման գործընթացը»,-նշեց Europefootball ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վարուժան Շալջյանը: Ներկայիս կայքն արվել է ոլորտի կարիքներին…

Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով
Բիզնես
Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով

Սուքիասյան. Vivaronews-ը գլոբալ համագործակցություն է պատրաստում հայկական ակումբների հետ — Վերջին շրջանում եվրոպական բազմաթիվ ակումբներ սկսել են համագործակցել բուքմեյքերական ընկերությունների հետ: Ինչո՞վ է պայմանավորված բուքմեյքերների կողմից նման մեծ ուշադրությունը ֆուտբոլային ակումբների նկատմամբ: -Զուտ մարքեթինգային քայլ է, գրեթե վստահ եմ, ոչ մի ավել բան: Համենայն դեպս, թիրախային մասսայի՝ ֆուտբոլ դիտողների ներգրավման համար, գովազդային լավ հարթակ է: Նման համագործակցությունն ընդամենը գովազդային հարթակի ձեռքբերում է՝ լինի թիմի մարզաշապիկների վրա, թե խաղադաշտի բաններների, մեծ հաշվով, տարբերություն չկա: Պարզապես այդպես գրավում են հենց ֆուտբոլ դիտողների ուշադրությունը: Vivaro-ն նույնպես անմասն չի մնացել այդ ամենից: Մենք այս պահին ֆինանսավորում ենք Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերի ուղիղ հեռարձակումները: Ոչ…

Marathonbet-ը դարձել է ՖԱ «Մալագայի» հովանավորը
Բիզնես
Marathonbet-ը դարձել է ՖԱ «Մալագայի» հովանավորը

Պայմանագիրը կնքված է երկու տարով Marathonbet-ը ՖԱ «Մալագայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի համաձայն՝ բուքմեյքերի լոգոտիպը հայտնվել է իսպանական թիմի խաղային և մարզումային շապիկների դիմային կողմում: Ընկերության բրենդը կգովազդվի նաև ակումբի` 30 հազար հանդիսական տեղավորող «Լա Ռոսալեդա» մարզադաշտում: «Բուքմեյքերների Ռեյտինգին» հայտնի է դարձել, որ պայմանագրի համաձայն՝ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: «Մենք շատ ուրախ ենք աշխատել հարյուրամյա պատմությամբ և ավանդույթներով հարուստ իսպանական հեղինակավոր ակումբներից մեկի հետ: Այս համագործակցությունը խորհրդանշում է վերջին տարիներին Marathonbet-ի հաջողությունը եվրոպական շուկայում, և հիմնավորում է իսպանացի հաճախորդներին լավագույն գործակիցներ, հիասքանչ ծառայություններ և սպորտային խաղադրույքների ունիկալ փորձ մատուցելու մեր…

«Пари-Матч» ԲԿ-ն դարձել է Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի հովանավորը
Բիզնես
«Пари-Матч» ԲԿ-ն դարձել է Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի հովանավորը

«Пари-Матч»-ը 2016/17թթ. մրցաշրջանում կիպրական ակումբի հովանավորն է: «2016/17 թթ. մրցաշրջանի ընթացքում ԱՊՈԷԼ ակումբի գլխավոր հովանավորը կլինի «Пари-Матч» բուքմեյքերական ընկերությունը», — ասվում է ընկերության Facebook-յան պաշտոնական էջի հաղորդագրության մեջ: Համաձայն գործարքի պայմանների՝ բուքմեյքերի բրենդը լինելու է ակումբի խաղային մարզաշապիկների դիմային կողմում: Ինչպես նշում է ընկերությունը, հուլիսի 19-ին ԱՊՈԷԼ-ն արդեն առաջին հանդիպումն անցկացրել է «Пари-Матч»-ի լոգոտիպով՝ հաղթելով «Նյու Սեյնթսին» և դուրս գալով Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլ: ԱՊՈԷԼ-ը Կիպրոսի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկն է: Հիմնվել է Նիկոսիայում՝ 1926 թվականին: Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. մրցաշրջանում թիմը դարձավ գլխավոր սենսացիան, դուրս գալով 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի այդ խաղարկությունում ԱՊՈԷԼ-ը խմբում զբաղեցրեց առաջին…

Betfair խաղադրույքների բորսան դարձել է «Բարսելոնայի» գլոբալ գործընկերը
Բիզնես
Betfair խաղադրույքների բորսան դարձել է «Բարսելոնայի» գլոբալ գործընկերը

Պայմանագիրը կնքված է երեք տարով Ինչպես տեղեկացնում է SBC News-ը, պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար: Համաձայն գործարքի պայմանների՝ Betfair խաղադրույքների բորսան կգովազդվի «Բարսելոնայի» պաշտոնական ռեսուրսներում, ներառյալ սոցցանցերը և հեռուստաալիքը: Բացի այդ, Betfair բրենդը կտեղադրվի ակումբի տնային «Նոու Կամպ» մարզադաշտի լուսավահանակներում: Betfair-ի գլխավոր տնօրեն Պոլ Գեմբրիլը հույս է հայտնել, որ «Բարսելոնայի» հետ գլոբալ համագործակցությունը կօգնի համաշխարհային շուկայում ընկերության զարգացմանը: Բացի այդ, նրա խոսքերով, խաղադրույքների բորսան մտադիր է կատալոնական ակումբի երկրպագուներին առաջարկել յուրօրինակ պրոմոակցիաներ:

  • Անհատներ
Անհատներ

Առանցքային գործիչներ

Այստեղ ցուցադրված են մարդիկ, որոնց հաճախ ենք հիշատակում բուքմեյքերական բիզնեսի մասին մեր հրապարակումներում: Ողջ ցուցակը տեսնելու համար այցելեք խաղային բիզնեսի գործիչների արխիվ:

  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Համագործակցության խորհուրդ տրվող ծրագրեր

Մենք խորհուրդ ենք տալիս համագործակցության այս ծրագրերը: Դրանք գնահատված են ոչ թե խաղացողների, այլ այցելուների թվի մոնետիզացման եւ գործընկերների վճարումների հուսալիության տեսանկյունից: Այդ պատճառով հաճախ համագործակցության ծրագրերը խաղացողների համար կարող են ունենալ ցածր գնահատական, իսկ բիզնեսի ղեկավարման տեսանկյունից՝ հակառակը:

  • Փոփոխություն ռեյտինգում
Փոփոխություն ռեյտինգում
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Adjarabet
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Gamebet
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Sportsbet
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Fairplay
Ավելացվել է նոր բուքմեյքեր՝ Parasino
Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: