Ցանցով Ցանկով
Լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով
Նորություններ
Լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռուշտու Ռեչբերը, որն իր մարզական կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել նաև «Բարսելոնայի» կազմում, վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հաստատել է նախկին ֆուտբոլիստի կինը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Ռուշտուն վերջերս է ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձել։ Ոչ նա, ոչ էլ նրա ընտանիքի անդամները չեն պահպանել 14-օրյա ինքնամեկուսացումը, ավելին՝ նրա կինն այցելել է գեղեցկության սրահ ու այնտեղից տեսանյութ հրապարակել։ Այս պահին նախկին դարպասապահը հոսպիտալացված է։ Ավելացնենք, որ Ռուշտուին իր աջակցությունն է հայտնել նաև «Բարսելոնան»՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում։

Չավին հաստատել է, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»
Նորություններ
Չավին հաստատել է, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին, որն այժմ գլխավորում է «Ալ Սադը», հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ ու ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ես չեմ թաքցնում այն փաստը, որ ցանկանում եմ գլխավորել «Բարսելոնան»։ Մի քանի տարի առաջ դեռ վաղ էր, սակայն հիմա կարծում եմ, որ ինչ-որ բան կարող եմ տալ թիմին։ Միաժամանակ ես ակումբի ներկայացուցիչներին հասկացրել եմ, որ ուզում եմ՝ թիմում կազմել իմ նախագիծն ու ամեն ինչ սկսել նորից՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ։ Ես խնդիր չունեմ ու ոչ թաքնվում եմ, ոչ էլ նահանջում։ Ես կցանկանայի աշխատել այն մարդկանց հետ, որոնց նկատմամբ վստահություն ունեմ։ Հանդերձարանում չպետք է լինի նույնիսկ մեկ մակաբույծ։…

Նավասը հայրենիք վերադառնալու թռիչքի համար 200 հազար դոլար է վճարել
Նորություններ
Նավասը հայրենիք վերադառնալու թռիչքի համար 200 հազար դոլար է վճարել

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարողացել է ընտանիքի անդամների հետ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Փարիզից Կոստա Ռիկա մեկնել։ ESPN-ը տեղեկացնում է, որ թռիչքի արժեքը կազմել է 200 հազար դոլար։ Աղբյուրի տեղեկություններով՝ Նավասը կնոջ և 3 երեխաների հետ է մեկնել Կոստա Ռիկա։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ֆուտբոլիստն իր ընտանիքի անդամների հետ ինքնուրույն կկազմակերպի մեկուսացման գործընթացը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է անորոշ ժամանակով, իսկ ՊՍԺ-ի ու մյուս թիմերի ֆուտբոլիստները գտնվում են կարանտինում։

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»
Նորություններ
Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը հարկավոր է չեղարկել ու վերախաղարկել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին։ «Նման իրավիճակներն ստիպում են հասկանալ, թե որքան կարևոր են ընտանիքը, հարազատները, սպորտը․․․ Մենք ամեն դեպքում պետք է հասկանանք, որ ֆուտբոլը խաղ է՝ անկախ նրանից, թե ինչպիսի ընկալում ունի այն հասարակության մեջ։ Վստահ եմ, որ եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոփոխություն չլինի իրավիճակում, պետք է մրցաշրջանը չեղարկվի ու վերախաղարկվի։ Շատերը կասեն, թե ես սա ասում եմ նրա համար, որ չեմ ուզում՝ «Լիվերպուլը» չեմպիոն դառնա, բայց ես կասեմ, որ եթե իմ թիմն էլ լիներ նման իրավիճակում, ես…

Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել
Նորություններ
Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել

Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը, որ սպասարկում է Պրեմիեր լիգայի հանդիպումներ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության կամավոր է դարձել՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար՝ հաղորդում է Sky Sports-ը։ Թեյլորը, որ նախկինում բանտի պահակ է աշխատել, հայտարարել է, որ այս որոշումը կայացնելիս իրեն ոգեշնչել է քույրը՝ Քեյթը, որը բժշկուհի է։ «Քանի որ քույրս առաջնագծում է, սա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Հիմա ես հասկանում եմ, թե նա ինչով է զբաղվում ու ինչ է զգում, երբ աշխատանքից տուն է վերադառնում։ Ինչքան շատ լինեն մարդիկ, որոնք կարող են որոշ ժամանակ հատկացնել այս պայքարին նպաստելու համար, այնքան լավ»,- ասել է Թեյլորը։

  • Խմբագրության ընտրանի
Խմբագրության ընտրանի
BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են
Նորություններ
BR Awards 2020. «Լավագույն բուքմեյքերական ընկերություն» մրցանակի հավակնորդները հայտնի են

Հայաստանը ներկայացնող չորս ընկերություններ ներառվել են BR Awards 2020 Սպորտի և բուքմեյքերության ոլորտի միջազգային մրցանակի հավակնորդների ցանկում, որի կազմակերպիչը «Рейтинг Букмекеров» («Բուքմեյքերների վարկանիշ») ամենահեղինակավոր տեղեկատվական–վերլուծական պորտալներից մեկը։ Հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2020թ.–ի փետրվարի 27–ին Մոսկվայում։ «Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն» անվանակարգում ներառված են Vivarobet–ը, Adjarabet–ը, TotoGaming–ը, Goodwinbet–ը։ Հաղթողը կորոշվի մրցանակաբաշխության կայքում կազմակերպված բաց քվեարկության (որը կտևի մինչև փետրվարի 1–ը) և փորձագիտական ժյուրիի ձայների արդյունքում։ «Այս տարի մենք ընդլայնել ենք մասնակից երկրների աշխարհագրությունը։ Հայաստանը ներկայացնող ընկերություններից բացի, տարբեր անվանակարգերում հայտավորված են բուքմեյքերներ Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից։ Մենք փոխել ենք նաև գնահատման չափանիշները, սակայն short list–ը նախկինի պես ձևավորվում է կայքում կազմակերպվող բաց…

«Ռայո» — «Ատլետիկո»․ Կանխատեսում ԲՌ թիմից
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռայո» — «Ատլետիկո»․ Կանխատեսում ԲՌ թիմից

Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրում «Ռայոն» ընդունելու է «Ատլետիկոյին»։ Դիեգո Պաբլո Սիմեոնեի թիմը երկու անընդմեջ պարտություններից հետո հյուրընկալվելու է առաջնության մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում գտնվող թիմերից մեկին՝ «Ռայոյին»։ Ասել, որ այս խաղի ֆավորիտը «ռոխիբլանկոսներն» են, նշանակում է ոչինչ չասել։ Շաբաթը կարևոր էր մադրիդյան ակումբի համար, քանի որ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի հետ «Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը։ Մյուս կողմից էլ վիճակագիրները հիշեցնում են, որ Մորատայի ժամանումից ի վեր «Ատլետիկոն» միավոր չի վաստակել։ Ինչևէ անցնենք կանխատեսմանը։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը միավորներ վաստակելու նաև Մորատայի հետ միասին։ «Բետիսին» ու «Ռեալին» պարտվելուց ու սեփական դարպասը երկու խաղերում չորս գնդակ բաց թողնելուց հետո «Ատլետիկոն» չոր հաշվով կհաղթի «Ռայոյին»։ Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը…

Կայքը «» խախտում է Հայաստանի օրենսդրությունը,
հետևաբար մուտքը դեպի այս կայք մերժվում է.
Դուք կուղղորդվեք կայք
ով օրինական է աշխատում Հայաստանում.
Անցնել կայք