«Զրինսկի» – «Ուրարտու»: Բուքմեյքերները չեն կասկածում, որ բոսնիական թիմը կանցնի հաջորդ փուլ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» արտագնա խաղ կանցկացնի Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները չեն կասկածում, որ բոսնիական թիմը դուրս կգա հաջորդ փուլ։ Այս խաղադրույքի գործակիցը 1․04 է։ Հայաստանի չեմպիոնի հաջորդ փուլ դուրս գալու գործակիցը 8․30 է։
Պատասխան խաղում «Զրինսկիի» հաղթանակի գործակիցը 1․50 է։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի հաղթանակի դեպքում կաշխատի 6․80 գործակցով խաղադրույք։ Ոչ-ոքիի գործակիցը 4․20 է։
Պատասխան խաղի հիմնական ժամանակում գոլերի 2․5-ից շատ տոտալի դեպքում կաշխատի 2․20, քչի դեպքում՝ 1․67 գործակցով խաղադրույք։
«Զրինսկի» – «Ուրարտու» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 22։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: