Զիդան, Կոնտե, Ռոջերս․ Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել, թե ով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Մանչեսթեր Յունայթեդում» կարող է տեղի ունենալ մարզչական փոփոխություն։

99dde10cba2f16a421ab39f9e5e073e7Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխին սև ամպեր են կուտակվում։ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո բրիտանական մամուլը հավանական է համարում, որ նորվեգացի մասնագետն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

Paddy Power բուքմեյքերական գրասենյակի մասնագետները գործակիցներ են սահմանել «Մանչեսթեր Յունայթեդ» հաջորդ գլխավոր մարզիչի վերաբերյալ։

Սուլշերին փոխարինելու գլխավոր հավակնորդ է համարվում Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի թեկնածությունն առաջարկել է 12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդի» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն։ Այժմ աշխատանք չունեցող ֆրանսիացի մասնագետի՝ անգլիական ակումբը գլխավորելու համար սահմանվել է 3,60 գործակից։

Երկրորդ տեղում է «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ գլխավոր մարզիչ նշանակվի հյուսիսիռլանդացի մասնագետը, կաշխատի 5,00 գործակցով խաղադրույք։
Երրորդն Իտալիայի չեմպիոն «Ինտերից» հեռացած Անտոնիո Կոնտեն է (6,00 գործակից), որին հաջորդում է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պեչետինոն (7,00 գործակից)։

Ուլե-Գունար Սուլշերին փոխարինելու մյուս թեկնածուներն են․

  • Էրիկ Տեն Հագ – 11,00 գործակից
  • Գրեմ Պոտեր – 13,00
  • Ռալֆ Ռանգնիկ – 21,00
  • Յուլիան Նագելսման – 21,00
  • Մասիմիլիանո Ալեգրի – 21,00
  • Թոմաս Տուխել – 26,00
  • Ռաֆայել Բենիտես – 26,00
  • Մայքլ Կարիկ – 26,00
  • Լուիս Էնրիկե – 34,00
  • Լորան Բլան – 34,00
  • Էդի Հաու – 34,00
  • Ռալֆ Հյուզենհյուտլ – 34,00
  • Գարթե Սաութգեյթ – 34,00
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք