Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ըստ Բուքմեյքերների՝ Ֆեդերերը և Մուգուրուզան Australian Open 2018-ի գլխավոր ֆավորիտներն են

Արամ Սահակյան
Հունվարի 15-ից 28-ը Մելբուրնում կկայանա այս տարվա առաջին մեծ սաղավարտի մրցաշարը ՝ Australian Open-ը։ Բուքմեյքերների կարծիքով՝ կանանց մենախաղի գլխավոր ֆավորիտը իսպանուհի Գարբինիե Մուգուրուզան է։ Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն էլ հաղթողի գլխավոր հավակնորդն է համարվում տղամարդկանց մենախաղում։ 

Vivaro բուքմեյքերական ընկերությունը Ռոջեր Ֆեդերերի հնարավոր հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով։ Շվեյցարացին հաղթանակի դեպքում երկրորդ տարին անընդմեջ հաջողության կհասնի Մելբուրնում, իսկ ընդհանուր կարիերայի ընթացքում կարող է նվաճել Australian Open-ի 6-րդ գավաթը։

Ֆեդերերից հետո հաղթողի հիմնական հավակնորդը Ռաֆայել Նադալն է։ Նրա հաղթանակի համար սահմանված է 5,50 գործակիցը։ Իսպանացին մրցաշարին պատրաստվելու ողջ ընթացքում պայքարում էր ծնկի վնասվածքի հետ։ Հավանաբար դա է պատճառը, որ Ռաֆայի շանսերը ավելի ցածր են գնահատվում։ Սակայն հարկ է նշել, որ օրեր առաջ Նադալը հայտարարեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և նա լիովին պատրաստ է տարվա մեծ սաղավարտի առաջին մրցաշարին։ Չնայած այդ ամենին՝ իսպանացին միայն մեկ ընկերական խաղ է անցկացրել Ռիշար Գասկեի հետ և խաղային պրակտիկայի պակաս ունի։

Սերբ Նովակ Ջոկովիչին ևս հանգիստ չէին տալիս վնասվածքները, ինչի պատճառով նա բաց թողեց Դոհայի և Աբու Դաբիի ATP տուրի մրցաշարերը։ Սակայն նա ևս ապաքինվել է և Դոմինիկ Տիմի հետ ընկերական խաղից հետո հայտնեց, որ գոհ է իր խաղից։ Նովակի հաղթանակի համար սահմանված է 6,00 գործակիցը։

10,00 գործակից է սահմանվել Ալեքսանդր Զվերևի և Գրիգոր Դիմիտրովի հաղթանակի համար։ Վերջինս, իհարկե, զարմացրեց բոլորին և կարողացավ տանել իր կարիերայի դեռևս ամենագլխավոր հաղթանակը։ Խոսքը իհարկե գնում է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի մասին։ Ով գիտե՝ միգուցե Դիմիտրովի հաջորդ մեծ հաղթանակը կգրանցվի հենց Մելբուրնում։

Արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի և Նիկ Կիրգիոսի հաղթանակի համար սահմանված է 15,00 գործակիցը։ Դավիդ Գոֆինի համար սահմանված է 19,00 գործակիցը։ 23,00 գործակից էլ սահմանվել է Դոմինիկ Տիմի և մեծ սաղավարտի մրցաշարերի մեկ այլ հաղթող Սթեն Վավրինկայի համար։

Կանանց մենախաղում նախապատվությունը տրվում է իսպանուհի Գարբինիե Մուգուրուզային։ Նրա հաղթանակի համար սահմանված է 7,50 գործակիցը։ Նույնքան են գնահատում նաև Կարոլինա Պլիշկովայի հնարավորությունները: Սակայն հաշվի առնելով Մուգուրուզայի հաջողությունները մեծ սաղավարտի մրցաշարերում՝ գլխավոր ֆավորիտը հենց իսպանուհին է։

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հաղթանակի համար սահմանված է 8,00 գործակիցը։ 23-ամյա ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի հաղթանակի համար սահմանված է 10,00 գործակիցը։ Աշխարհի երբեմնի առաջին ռակետներ՝ Մարիայի Շարապովայի և Կարոլինա Վոզնյացկու հաղթանակի համար սահմանված է 11,00 գործակիցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տղամարդկանց մենախաղում հաղթող էր ճանաչվել Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց պայքարում հաջողության էր հասել ամերիկուհի Սերենա Ուիլիամսը։ Վերջինս բաց է թողնում այս տարվա մրցաշարը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք