Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Յոան Գուֆրան. Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս:

65454«Արարատ-Արմենիայի» ավագ, 35-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը հանդես եկել հայտարարությամբ և խոսել կարիերան ավարտելու պատճառների մասին։

«Ողջո՛ւյն բոլորին,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին և ամբողջ անձնակազմին՝ Հայաստանում իմ անցկացրած ժամանակի համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ օգնեցիք ինձ վերադառնալ ֆուտբոլ։

Արդեն 18 տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ և այժմ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին և, միևնույն ժամանակ, արժանի հանգիստ պարգևել մարմնիս։ Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս։ Մոտեցել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը։

Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։ Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով։ Ես ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք։ Բարձր պահեք դրված սանդղակը և հաղթե՛ք այս տարվա առաջնությունում: Սա իմ վերջին պարն էր։ Աստված օրհնի բոլորիդ»,- Յոան Գուֆրանի ուղերձը փոխանցում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Յոան Գուֆրանը 2020թ. փետրվարին ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Արարատ Արմենիային», իսկ այս տարվա ամռանը մինչև 2022թ․ հունիսի 30-ը երկարաձգել էր գործող պայմանագիրը։ Նախկինում նա հանդես է եկել նաև ֆրանսիական «Կանում», «Բորդոյում», անգլիական «Նյուքասլում» և թուրքական «Գյոզտեպեում»։

«Արարատ Արմենիայի» կազմում Յոան Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել Հայաստանի չեմպիոն։

Յոան Գուֆրանը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք