Մուտք

Խոշոր բուքմեյքերները օգտվում են LinkedIn-ից՝ այցելուներին գրավելու նպատակով

22:11, 5 Նոյեմբերի 2015
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Խոշոր օնլայն-բուքմեյքերներն սկսել են ավելի հաճախ օգտագործել սոցիալական ցանցերը՝ այցելուներին գրավելու նպատակով: Ընկերությունները իրենց հանդեպ հետաքրքրասիրությունը մեծացնելու համար տեքստային հաղորդագրություններով, հեռախոսային զանգերով խոստանում են հետաքրքիր առաջարկներ՝ խաղային հաշիվ բացելու դեպքում:

Կիսվել:

Ladbrokes-ը պոտենցիալ այցելուին դեպոզիտի համար առաջարկել է 500 դոլար բոնուս:

Այդպիսի խնդիր ունեցել է նաեւ մի խաղացող Ավստրալիայից, ով հաշիվ է բացել  օնլայն-բուքմեյքերական կայքում եւ մի քանի տարի հետո LinkedIn ցանցի միջոցով նամակ է ստացել բրիտանական Ladbrokes բուքմեյքերական կազմակերպությունից: Հաղորդագրությունում բուքմեյքերը հաճախորդին առաջարկել է գրանցվել եւ առաջին դեպոզիտի համար ստանալ 500 ԱՄՆ դոլարի չափ բոնուս:

Սակայն դա միակ դեպքը չէր, երբ նա «ռմբակոծվել է» օնլայն-բուքմեյքերների կողմից: Նա շարունակել է ստանալ անցանկալի նամակներ եւ հեռախոսազանգեր ամիսներ շարունակ՝ նույնիսկ բուքմեյքերական կայքում հաշիվը փակելուց հետո:

Այս խնդիրը լրջորեն սկսել է հետաքրքրել Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ղեկավարությանը: Ազարտային խաղերի հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ մտահոգված է օնլայն-բուքմեյքերների՝ առանց բաժանորդների համաձայնությունը ստանալու նամակներ ուղարկելու գործելաոճից:

Ավստրալիայի մի քանի նահանգներում արդեն որոշակի արգելափակումներ են դրվել օնլայն-բուքմեյքերների առջեւ, որոնք առանց օգտատերերի համաձայնության տարբեր տեսակի հաղորդագրություններ են ուղարկում: Օրինակ՝ Վիկտորիա նահանգում բուքմեյքերներին թույլատրված չէ օգտագործել հաճախորդներին գրավելու այնպիսի միջոցներ, ինչպիսին անվճար խաղադրույքներն են, վարկերը եւ մրցանակները:

Հրապարակվել է՝ Բիզնես
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ավստրալիայի իշխանությունները պատրաստ են վաճառել TAB խաղադրույքների գործակալությունը
22:11, 5 Նոյեմբերի 2015
Ավստրալիայի իշխանությունները ցանկանում են լայվ-բեթինգի վրա ուժեղ հսկողություն սահմանել
22:11, 5 Նոյեմբերի 2015
Ֆենթեզի-սպորտը կօգնի Tabcorp բուքմեյքերին մրցակիցների դեմ պայքարում
22:11, 5 Նոյեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ