Վրաստանում կկայանա EGT Georgia-ի SBC Summit Tbilisi 2024-ը
Թբիլիսիում SBC Summit-ը կրկին ուշադրության կենտրոնում կհայտնվի հունիսի 25-26-ը Sheraton Grand Tbilisi Metechi Palace հյուրանոցում՝ նշանավորելով 2023 թվականի հոկտեմբերին կայացած անդրանիկ միջոցառումից հետո իր վաղ վերադարձը։
Սպորտային խաղադրույքների օպերատորների և iGaming ընկերությունների 1500 բարձրաստիճան ղեկավարներ կրկին կհավաքվեն Վրաստանի մայրաքաղաքի սրտում՝ ամրապնդելու իրենց դիրքերը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հեռանկարային շուկաներում ու միևնույն ժամանակ անգնահատելի պատկերացում ստանալու համար ոլորտի դինամիկան ձևավորող նրբությունների մասին։
SBC-ն հերթական անգամ գործակցում է SMH-ի հետ՝ Թբիլիսիում SBC Summit-ը կազմակերպելու համար: Միջոցառումների կազմակերպման հարցում ընկերությունների միջև գործակցությունը սկսվել է 2021 թվականին Կիևում SBC CIS Summit-ի անցկացումից: MH-ը iGaming Վրաստանում հիմնված սպորտի կառավարման միջազգային կազմակերպություն է, որն արժեքավոր տեղական գիտելիքներ է բերում միջոցառմանը: Summit-ն իր հերթին ցույց է տալիս Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շուկայի դինամիզմը։
SMH-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լաշա Մաչավարիանին ասաց. «Շատ ուրախ եմ, որ SBC Tbilisi Summit-ը վերադառնում է իմ գեղեցիկ երկիր՝ Վրաստան։ Ականատես լինելով անցած տարի տեղի ունեցած հետաքրքրաշարժ զրույցներին և քննարկումներին՝ ես հպարտություն եմ զգում՝ հաստատելով, որ այս մակարդակի միջոցառման կազմակերպման վրա ծախսված գումարը միանգամայն արդարացված են։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շուկաներով հետաքրքրվողների համար հանդիպման և քննարկման հարթակ տրամադրելը ոչ միայն օգտակար է, այլև անհրաժեշտ: Եթե դուք դեռ չեք լսել այս միջոռացման մասին, ապա այժմ ժամանակն է ուշադրություն դարձնել»:
SBC-ի գործադիր տնօրեն Մակքարոնը նշել է հետևյալը. «Թբիլիսիում SBC գագաթնաժողովին մասնակցելը տարածաշրջանում հաջողության հասնելու ցանկություն ունեցող օպերատորներին, մատակարարներին և մասնաճյուղերին առավելություն կտա մրցակիցների նկատմամբ: Քանի որ առանց տեղական առանձնահատկությունների իմացության դժվար է հաջողության հասնել այդ շուկաներում, SBC-ն գործակցում է SMH-ի հետ՝ ընկերությունների համար արդյունավետ աշխատանքային հարթակ ապահովելու համար»:
EGT Georgia ընկերությունը, որը հիմնադրվել է 2007 թվականին որպես EGT Group-ի դուստր ընկերություն, դարձել է տեղական շուկայի կարևոր խաղացողը: Վերջերս ընկերությունը զբաղվել է էլեկտրոնային խաղերի համար պրոդուկտների մշակմամբ՝ հիմնելով EGT Digital-ը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ EGT Digital-ը չափազանց դրական արձագանքներ է ստանում օպերատորներից։
«EGT Georgia-ն զբաղեցնում է շուկայի մեծ մասը, որը կազմում է ավելի քան 70%: Մեր ազդեցությունը տարածվում է մեր տեղական շուկաներից դուրս, քանի որ մենք հաջողությամբ գործում ենք Բալկանյան թերակղզում՝ ներառյալ Սլովենիան, Սլովակիան և Չեխիան: Դա մեզ դարձնում է իդեալական գործընկեր Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային ուղղված միջոցառումների համար», — նշել է EGT Georgia-ի և Amusnet Georgia-ի գործադիր տնօրեն Ռադոստինա Վալչևան:
Եվ իսկապես, Վրաստանի տեղական շուկայի առաջատարի կարգավիճակից բացի, EGT-ն բուլղարական խաղերի ասոցիացիայի (BGA) անդամ է և ունի բազմաթիվ արտոնագրեր, ներառյալ Hellenic Gaming Commission-ը (Հունաստանի ազարտային խաղերի հանձնաժողով), որը թույլ է տալիս ընկերությանը խաղային կոնտենտ մատակարարել Հունաստան, ու Ռումինիայի ազարտային խաղերի ազգային մարմնի (ONJN) II կարգի լիցենզիան:
Կենտրոնանալով այս դինամիկ տարածաշրջանների վրա՝ միջոցառումը խոստանում է առանցքային շուկաների խորը ուսումնասիրություն՝ ներառյալ Վրաստանը, Ռումինիան, Սերբիան, Բուլղարիան, Ղազախստանը և Սլովենիան, ի թիվս այլոց: Այստեղ կքննարկվեն այս աշխարհագրորեն բազմազան տարածաշրջաններին հարմարեցված գաղափարներն ու ռազմավարությունները: Կոնֆերանսի ծրագիրը կենտրոնանում է այնպիսի միտումների վրա, ինչպիսիք են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կանոնակարգերի փոփոխությունները, նորարարությունների ազդեցությունը՝ կրիպտոարժույթներից մինչև արհեստական բանականություն, կիբերսպորտ, վճարումներ և ազդեցիկ մարքեթինգի ոլորտում նոր մշակումներ:
Անցյալ տարվա առաջին գագաթնաժողովում լավ ներկայացված էին Վրաստանի օպերատորները, այդ թվում՝ ոլորտի առաջատարները, ինչպիսիք են Adjarabet-ը, Betlive-ը, Crocobet-ը, Europebet-ը, Leaderbet-ը, LVBet-ը, Superbet-ը, TotoGaming-ը և Vbet-ը:
«Նախորդ միջոցառման մասնակիցները դրական արձագանքեցին իրադարձության վերաբերյալ։ TotoGaming-ի մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը միջոցառումն անվանեց «գերազանց հնարավորություն տարածաշրջանի օպերատորների և ծառայություններ մատակարարների համար»։
EvenBet Gaming-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ստարոստենկովն ընդգծեց «շատ ակտիվ և ներկայացուցչական լսարանը, հետաքրքիր թեմաները և բանախոսներին»: Նաև Promofy-ի գործառնությունների տնօրեն և համահիմնադիր Վախթանգ Մդիվանին իր երախտագիտությունն է հայտնել գագաթնաժողովի համար՝ նշելով. «Վրաստանում առաջին անգամ նման բացառիկ միջոցառման անցկացումը և նման բարձր նշաձողը իսկապես տպավորիչ էր»:
Այս տարի ցուցահանդեսային տարածքը զգալիորեն ընդլայնվել է և կներառի ավելի քան 60 ցուցադրողներ ու հովանավորներ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Բացի այդ, ակնկալվում է, որ օպերատորների պատվիրակների թիվը կավելանա 70%-ով։
Ի պատասխան աճող հետաքրքրությանը՝ այս տարվա միջոցառումների ծրագիրը ընդլայնվել է․ առաջին օրը (հունիսի 25) տեղի կունենա կեսօրյա համաժողով: Շնորհիվ դրա՝ բանախոսների ընդհանուր թիվը կհասնի 60-ի, ինչը 50%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Գագաթնաժողովը համախմբում է iGaming ոլորտը և համախմբում տարածաշրջանի ու Եվրոպայի առաջատար կազմակերպություններին, որոնք գործում են ոլորտում՝ ապահովելով իդեալական հարթակ փորձի, գիտելիքի, ցանցային և բիզնես գործարքների փոխանակման համար:
Summit-ին դուք կլսեք ոլորտի հիմնական ներկայացուցիչների ելույթները, հհա նրանցից մի քանիսը՝ Քրիս Բերդ (Raheem Sterling Foundation-ի գործադիր տնօրեն), Սայմոն Վեսթբերի (Sports Generate-ի գործադիր տնօրեն), Սավո Բակմազ (Maxbet-ի գործադիր տնօրեն և ֆինանսական տնօրեն), Լաշա Գոգիբերիձե (Brave Rave-ի գործադիր տնօրեն և գործընկեր), Ռաֆայել Կոբալյան (Vbet տեխնոլոգիաների ղեկավար), Գիորգի Գվենետաձե (Adjarabet-ի կոմերցիոն տնօրեն), Դավիթ Գագաձե (Adjarabet-ի անվտանգության բաժնի տնօրեն), Գիորգի Նադարաիա (Betlive-ի մարքեթինգի տնօրեն), Նանա Օնիանի (Adjarabet.com-ի ընդհանուր պլատֆորմի և տվյալների մշակման պրոդուկտի բաժնի ղեկավար), Վալենտին Դարեչկին (Мedia24.world-ի կոմերցիոն տնօրեն), Իլյա Մաչավարիանի (4H Agency-ի գլխավոր տնօրեն և ավագ գործընկեր), Նիկա Գիգաշվիլի (SMH Global-ի գործադիր տնօրեն/գործընկեր), Բակի Լորթքիփանիձե (SMH Global-ի մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար), Վախթանգ Մդիվանի (Promofy.app-ի արտադրության տնօրեն և համահիմնադիր), Նիկա Գուդուշաուրի (Betlive-ի կոմերցիոն տնօրեն), Դավիթ Նոզաձե (Leaderbet-ի հաճախորդների հետ կապերի ղեկավար), Իվան Կուրոչկի (4H Agency-ի գործընկեր), Սեմ Կուկ (Esports Insider-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր), Չիրինո Մանչինի (IMGL-ի նախագահ), Գիոգրի Ցամալաիձե (Random Systems Georgia-ի վերապատրաստման տնօրեն), Եվգենի Ռավդին (MightyTips-ի հաղորդակցության և մարքեթինգի մենեջեր), Դմիտրի Ստարոստենկով (EvenBet Gaming-ի գործադիր տնօրեն), Գարի Սոնյակ (Gamepro-ի գործադիր տնօրեն), Մայա Օդիշելիձե (PortNet-ի գործադիր տնօրեն) և շատ ուրիշներ:
Առաջին օրը տեղի կունենա պոկերի մրցաշար, կհաջորդի պաշտոնական բացման երեկույթը, որը հովանավորվում է Setanta Sports-ի կողմից և կանցկացվի Stamba հյուրանոցում: Երկրորդ օրը կկազմակերպվի VIP ընթրիք բացառապես բարձրաստիճան ղեկավարների համար «Republic» ռեստորանում, որին կհաջորդի փակման արարողությունը «Republic» միջոցառումների սրահում:
***
Թբիլիսիում կայանալիք SBC Summit-ի տոմսերը հասանելի են միջոցառման պաշտոնական կայքում: Ցուցահանդեսի, հովանավորության և ելույթ ունենալու հնարավորություններով հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը:
Թբիլիսիում SBC Summit-ի տոմսերը հասանելի են միջոցառման պաշտոնական կայքում: Այս պահին և մինչև մայիսի 18-ը գործում է Early Bird առաջարկը, որը ենթադրում է միջոցառման լիարժեք մուտք 200 ԱՄՆ դոլարով (100 ԱՄՆ դոլարի խնայողություն սովորական տոմսի համեմատ): Գործում է նաև SMHVIPTBI2024 պրոմոկոդը 50% զեղչի համար, որը կգործի մինչև միջոցառման ավարտը։
Օպերատորներն իրավունք ունեն անվճար մասնակցություն ունենալ միջոցառմանը: Պարզապես լրացրեք օպերատորի և գործընկերային ձևաթուղթը, և մեր ներկայացուցիչը կապ կհաստատի ձեզ հետ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: