Մուտք

VBET ՀՊԼ։ Ո՞վ կստանա մրցաշրջանի լավագույնի մրցանակը, գործակիցներ

12:06, 24 Հունիսի 2022
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Քվեարկությունը կավարտվի հունիսի 27-ին:

Կիսվել:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի
2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությունը:

Vbet բուքմեյքերական ընկերությունը գործակիցներ է սահմանել, թե ո՞ր ֆուտբոլիստը կարժանանա լավագույնի կոչմանը։

Ընկերության մասնագետները ամենաբարձրը գնահատում են «Արարատ-Արմենիայի» նորեկ Ուգո Ֆիրմինոյի շանսերը։ Պորտուգալացի հարձակվողը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է 16 գոլի հեղինակ։ 33-ամյա հարձակվողի` լավագույն խաղացողի մրցանակը ստանալու գործակիցը 1․26 է։

Ուգո Ֆիրմինոն կդառնա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

1.26

Երկրորդ ամենամեծ շանսն ունի Սերժ Դեբլեն։ 32-ամյա հարձակվողը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց «Արարատում», իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմը լքեց վերջերս։ Կոտդիվուարցու` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու դեպքում կաշխատի 2․00 գործակցով խաղադրույք։

Սերժ Դեբլեն կդառնա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

2.00

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի՝ հաղթանակի գործակիցը 3․00 է, «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյինը՝ 7․70, «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանինն ու «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանինը՝ 9․00-ական, իսկ «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանինը՝ 11․00։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում են հետևյալ խաղացողները․

1. Դավիդ Յուրչենկո, «Ալաշկերտ», «Փյունիկ»
2. Սերժ Դեբլե, «Արարատ», «Փյունիկ»
3. Ուգո Ֆիրմինու, «Փյունիկ»
4. Գևորգ Ղազարյան, «Փյունիկ»
5. Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
6. Արտակ Դաշյան, «Փյունիկ»
7. Յուսուֆ Օտուբանջո, «Արարատ-Արմենիա»
8. Մաիլսոն Լիմա, «Արարատ-Արմենիա»
9. Ուիլֆրեդ Էզա, «Արարատ-Արմենիա»
10. Դավիթ Տերտերյան, «Արարատ-Արմենիա»
11. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
12. Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
13. Ժոզե Էմբալու, «Ալաշկերտ»
14. Տիագո Կամետա,«Ալաշկերտ»
15. Հրայր Մկոյան, «Արարատ»
16. Էդգար Մալաքյան, «Արարատ»
17. Ժիրայր Մարգարյան, «Արարատ», «Ուրարտու»
18. Արթուր Միրանյան, «Ուրարտու»
19. Ուգոչուկվու Իվու, «Ուրարտու»
20. Պետրոս Ավետիսյան, «Նոա»
21. Արթուր Ավագյան, «Սևան», «Նորավանք»
22. Բաբու Չամ, «Սևան», «Նորավանք»
23. Արգիշտի Պետրոսյան, «Վան»
24. Ստյոպա Մկրտչյան, ԲԿՄԱ
25. Արթուր Սերոբյան, ԲԿՄԱ

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
12:06, 24 Հունիսի 2022
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
12:06, 24 Հունիսի 2022
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
12:06, 24 Հունիսի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ