Մուտք

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա: Մրցաշրջանի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

16:06, 29 Հունիսի 2022
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Եղիշե Մելիքյանը 6 ամիս անընդմեջ արժանացել էր «լավագույն մարզիչ» կոչմանը։

Կիսվել:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 58  միավոր` լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած և վերջերս «Արարատ-Արմենիա» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինուն։

56 միավորով երկրորդ տեղում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:

28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 97 միավոր։

61 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր դարձած «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:

27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիրի Գունկոն:

VBET ՀՊԼ։ Ո՞վ կստանա մրցաշրջանի լավագույնի մրցանակը, գործակիցներ

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
16:06, 29 Հունիսի 2022
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
16:06, 29 Հունիսի 2022
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
16:06, 29 Հունիսի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ