Մուտք

VBet ԲԿ-ն ստացել է Բրիտանիայում օնլայն գործելու լիցենզիա

11:07, 16 Հուլիսի 2016
Արտյոմ Ասլանյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

BetConstruct ծրագրային ապահովման գործընկեր ու օնլայն-հարթակ համարվող VBet բուքմեյքերական ընկերությունը Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովից ստացել է այդ երկրում օնլայն-աշխատանքի լիցենզիա: 

Կիսվել:

VBet-ը դուրս է գալիս բրիտանական շուկա:

Ազարտային խաղերի բրիտանական հանձնաժողովի կողմից VBet բուքմեյքերին տրված լիցենզիան հնարավորություն կտա 2014 թվականի վերջում սահմանված նոր կանոններով գործել Միացյալ Թագավորության սահմաններում, հաղորդում է BetConstruct-ի մամլո ծառայությունը:

«Վերջին երկու տարիներին BetConstruct-ը առանց դադարի աշխատել է ու հասկացել, որ ազարտային խաղերի հիմնական ղեկավարվող շուկաների կենտրոնում է: Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովի ամենախիստ ստանդարտներին համապատասխանելը դրա վկայությունն է»,- հայտարարել է BetConstruct-ի օպերատիվ տնօրեն Սերգեյ Հարությունյանը, ավելացնելով, որ առաջիկա ամիսներին ընկերությունը պլանավորում է ընդլայնել գեմբլինգ-ծառայությունները:

Հունիսին BetConstruct-ը Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովից ստացավ երկրի ղեկավարվող շուկայում օնլայն-գործելու համակցված լիցենզիա: Դա թույլ կտա ընկերությանն ընդլայնել իր ներկայությունը ամենակարևոր շուկաներից մեկում, նշեց BetConstruct-ի գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:

Հունիսին Betting Awards-2016-ի շրջանակներում VBet-ը ճանաչվեց տարվա լավագույն օնլայն-բուքմեյքեր: Ընկերությունն այդ անվանակարգում հաղթեց երկրորդ տարին անընդմեջ:

Հրապարակվել է՝ Բիզնես, ԲԿ-ների նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Բուքմեյքերներ. Հարություն Մերդինյանը լավագույն եռյակում հայտնվելու լավ շանսեր ունի
11:07, 16 Հուլիսի 2016
Օլիմպիադա-2016. Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը թենիսի մրցաշարերի ֆավորիտներն են
11:07, 16 Հուլիսի 2016
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
11:07, 16 Հուլիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ