US open: Տղամարդկանց մրցաշարի ֆավորիտը Նովակ Ջոկովիչն է
Օգոստոսի 26-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» մրցաշար ԱՄՆ բաց առաջնությունը։
Բուքմեյքերները տղամարդկանց մրցաշարի ֆավորիտ են համարում մրցաշարի գործող չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչին, որի չեմպիոնության գործակիցը 2․75 է։ Չեմպիոնության ֆավորիտների թվում երկրորդը իսպանացի Կարլոս Ալկարասն է (3․00), երրորդը՝ աշխարհի առաջին ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության 2024 թվականի հաղթող, իտալացի Յանիկ Սիները (4․00)։
Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հաղթանակի գործակիցը 10․00 է, ռուսաստանցի Դանիել Մեդվեդևինը՝ 17․00, Անդրեյ Ռուբլյովինը՝ 41․00։
ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի ու հույն Ստեֆանոս Ցիցիպասի չեմպիոնության գործակիցը հավասար է՝ 51․00։
Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի Կարեն Խաչանովի չեմպիոնության դեպքում կաշխատի 151․00 գործակցով խաղադրույք։
ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: