US Open: Ո՞վ կհաղթի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարում
Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 28-ին, Նյու Յորքում (ԱՄՆ) կմեկնարկի «Մեծ սաղավարտի» վերջին՝ չորրորդ մրցաշարը՝ US Open-ը։
Բուքմեյքերական ընկերությունները գնահատել են թենիսիստների չեմպիոն դառնալու հնարավորությունները։ Գլխավոր ֆավորիտը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն է։
Վիճակահանությունը սերբ թենիսիստի համար առավել քան հարմար ստացվեց։ Աշխարհի երկրորդ ռակետի համար մեկնարկային փուլերում չկան լուրջ մրցակիցներ։ Նովակ Ջոկովիչի՝ ԱՄՆ բաց առաջնությունում հաղթանակի գործակիցը 2․20 է։
Չեմպիոնության շանսերով Ջոկովիչին շատ մոտ է ԱՄՆ բաց առաջնության գործող չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։ Նրա հաղթանակի դեպքում կաշխատի 2․75 գործակցով խաղադրույք:
Աշխարհի առաջին երկու ռակետներից հետո բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Դանիիլ Մեդվեդևին։ Ռուս թենիսիստի չեմպիոնության գործակիցը 10․00 է։
Չեմպիոնության հավակնորդների շարքում չորրորդը իտալացի Յանիկ Սիներն է, որը վերջերս կարիերայի ամենամեծ նվաճմանը հասավ հաղթելով Կանադայի Մասթերսում: Իտալացու չեմպիոնության գործակիցը 15.00 է։
ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը ։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: