Մուտք

Unikrn կիբերսպորտային բուքմեյքերը ստեղծել է տեսախաղի աղջիկների թիմ

00:12, 7 Դեկտեմբերի 2015
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Unikrn կիբերսպորտային բուքմեյքերը հայտարարել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով նոր թիմ ստեղծելու մասին, տեղեկացնում է GreekWireը:

Կիսվել:

Unikrn-ում հավատում են, որ ապագան տղաներից եւ աղջիկներից կազմված թիմերինն է

Առաջիկայում աշխարհը ղեկավարելու են կանայք: Ինչպես երեւում է, հենց այսպես են կարծում կիբերսպորտային խաղադրույքի բուքմեյքերական սերվիսում: Unikrn-ի նոր թիմում ոչ մի տղամարդ չկա: Վերակազմավորված թիմում 5 աղջիկներ են, ովքեր պատրաստվում են պայքարել Counter Strike:Global Offensive-ի համաշխարհային արենայում:

Բուքմեյքերի գլխավոր տնօրեն Ռահուլ Սուդը հաղորդում է, որ հիմա խոսակցություններ են ընթանում կիբերսպորտային ինդուստրիան ավելի գրավիչ դարձնելու մասին: Այդ պատճառով ընկերությունը որոշել է աղջիկներին՝ իրենց ունակությունները տղամարդկային բնագավառում ներկայացնելու հնարավորություն տալ: Ապագան այն թիմերինն է, որոնցում տղաները և աղջիկները կաշխատեն հավասար պայմաններում, համոզված է գլխավոր տնօրենը: Unikrn-ի աղջիկ-գեյմերների աշխատավարձի վերաբերյալ հարցին Ռահուլը պատասխանեց, որ դա կլինի կանանց ամենաբարձր վարձատրվող թիմը:

Աղջիկների թիմ ստեղծելը աննախադեպ քայլ դարձավ կիբերսպորտի ինդուստրիայում: Այն կարելի է անվանել տեսախաղերի սիրահարների շրջանում գենդերային տարբերությունը չեզոքացնելու առաջին իրական փորձ: Բայց ժամանակը ցույց կտա՝ կարո՞ղ են տղաները եւ աղջիկները մրցակցել հավասար պայմաններում, կամ մոտ ապագայում անհրաժեշտություն կլինի՞ աղջիկների առանձին լիգա ստեղծել:

Հրապարակվել է՝ Բիզնես
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Դալլաս Մեւերիքսի» ղեկավար. ԱՄՆ-ում գեմբլինգի օրինականացումն անխուսափելի է
00:12, 7 Դեկտեմբերի 2015
MeVu ընկերությունը մտնում է կիբերսպորտի բուքմեյքերական շուկա
00:12, 7 Դեկտեմբերի 2015
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
00:12, 7 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ