UFC 282․ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Էդմեն Շահբազյանին
UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը դեկտեմբերի 10-ին կմենամարտի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Դալչա Լունգիամբուլայի հետ։
Լաս Վեգասում կայանալիք UFC 282 մրցաշարի մենամարտում բուքմեյքերները ֆավորիտ են համարում 25-ամյա Շահբազյանին, որի հաղթանակը գնահատվում է 1,34 գործակցով։ 35-ամյա Լունգիամբուլայի հաղթանակը ստացել է 3,25 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 51։
Ժամանակից շուտ հաղթանակի գործակիցը 1,38։ Եթե մարտիկներն անցկացնեն բոլոր ռաունդները, կաշխատի 2,80 գործակցով խաղադրույք։
Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 05։00-ին։
Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի նոյեմբերին՝ պարտվելով Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովին։ MMA-ում (խառը մենամարտեր) նա անցկացրել է 14 մենամարտ, տարել 11 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Շահբազյանը պարտվել է նախորդ 3 մենամարտերում։
Դալչա Լունգիամբուլան հաղթել է 11 անգամ ու պարտվել 5 մենամարտերում։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: