Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Տրանսֆերային պատուհան. Մխիթարյանը կլքի «Յունայթեդը», Մեսսին կհեռանա Բարսելոնայից

Ազատ Շահբազյան
Հաշված ժամեր անց կտեղափոխվենք 2017 թվական, իսկ ֆուտբոլում տարեսկիզբն ասոցացվում է տրանսֆերային պատուհանի հետ: Նոր ձեռքբերումներ, համալրումներ ու հեռացումներ: Եվրոպական ակումբներն ամեն ինչ անում են կազմն ուժեղացնելու համար: Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ հատուկ խաղադրույքներ է առաջարկում:
51,00 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Մխիթարյանը կհեռանա «Յունայթեդից»:

51,00 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Մխիթարյանը կհեռանա «Յունայթեդից»:

Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ Լեո Մեսսին շուտով կլքի կատալոնական ակումբը: Ակումբն ու ֆուտբոլիստը ոչ մի կերպ չեն կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ: Vivaro-ն առաջարկում է 12,00 գործակցով խաղադրույք կատարել այն բանի վրա, որ արգենտինացին հունվարի 1-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կփոխի ֆուտբոլային գրանցումը:

Իսկ թե ուր կտեղափոխվի «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը, բուքմեյքերները փորձել են ենթադրել: Մեսսիի «կարմիր սատանա» դառնալու հավանականությունը գնահատվում է 26,00 գործակցով, իսկ Լոնդոն, մասնավորապես «Չելսի» տեղափոխությունը՝ 34,00:

Չնայած նոյեմբերին Ռոնալդուն ու «Ռեալը» երկարաձգել էին գործող պայմանագիրը, այնուամենայնիվ, պորտուգալացու ակումբից հեռանալն ամենևին էլ անհնար չէ: Բուքմեյքերները Ռոնալդուի՝ «արքայական» ակումբը լքելու հավանականությունը գնահատում են 20,00 գործակցով:

Զիդանի օրոք Խամեսը «Ռեալում» խաղաժամանակ գրեթե չի ստանում: Կոլումբացու տրանսֆերը կարծես թե հասունանում է: Vivaro-ն կոլումբացու «Չելսի» տեղափոխության հավանականությունը գնահատում է բավական ցածր՝ 2,20 գործակցով: Սպասենք զարգացումներին:

Ագուեռոյի ակումբային գրանցումը ձմռանը նույնպես կարող է փոխվել: Նրա՝ Գվարդիոլայի թիմը լքելու հավանականությունը գնահատվում է 15,00 գործակցով:

Արագավազորդ Ուսեին Բոլտը կարող է փոխել մասնագիտությունը: Վաղուց է խոսվում այն մասին, որ Բոլտն իր արագությունը ցանկանում է ֆուտբոլային խաղադաշտում օգտագործել: Ճամայկացու «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության հավանականությունը գնահատվում է 9,00, իսկ «Սիգնալ Իդունա Պարկ» տեղափոխությունը՝ 7,00 գործակցով:

«Լիվերպուլը» դարպասապահի դիրքում խնդիրներ ունի: Այն բանի հավանականությունը, որ «կարմիրները» ձմռանը նոր դարպասապահ ձեռք կբերեն, գնահատվում է 2,00 գործակցով:

Եվ վերջապես, Հենրիխ Մխիթարյան: Հայ ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» առաջատարն է դարձել: Մխիթարյանի մոտ ամեն ինչ ստացվում է, և դժվար թե Ժոզեն հրաժարվի մեր տղայից: Այդ պատճառով էլ Հենոյի՝ Մանչեսթերը լքելու հավանականությունը Vivaro-ն գնահատում է 51,00 գործակցով:

Մյուս տրանսֆերային իրադարձություններին ու դրանց համար առաջարկվող գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք