Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Տոկիո-2020. Մեդալային հաշվարկում հաղթեց ԱՄՆ-ը, Հայաստանը 69-րդն է

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց 4 մեդալով:

Արթուր ԴավթյանՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը:

Ամերիկացիները միայն վերջին օրը շրջանցեցին Չինաստանին և 39 ոսկե, 41 արծաթե ու 33 բրոնզե մեդալով գրավեցին առաջին տեղը:

Երկրորդ տեղը զբաղեցրած Չինաստանը նվաճեց 38 ոսկե, 32 արծաթե ու 18 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին ճապոնացիները՝ 27 ոսկե, 14 արծաթե, 17 բրոնզե մեդալ:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով և 69-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկի վարժություն) դարձան բրոնզե մեդալակիր:

Տոկիո-2020-ում 205 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ 33 մարզաձևերում վիճարկեցին մեդալների 339 հավաքածուներ:

Հիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում:

Հաջորդ Օլիմպիական խաղերը 2024 թվականին կընդունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:

Տոկիո-2020. Մեդալային հաշվարկի բացահայտ ֆավորիտը

Քանի՞ մեդալ կնվաճի Հայաստանը Տոկիո-2020-ում. Բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանել

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք