Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Տոկիո-2020. Բուքմեյքերները գնահատել են հայ ըմբիշների շանսերը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Չեմպիոնության ամենամեծ շանսերն ունի գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Արթուր ԱլեքսանյանՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների պայքարում՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Vivaro բուքմեյքերական գրասենյակի մասնագետները խաղադրույքներ են սահմանել Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարի հաղթողների վերաբերյալ:

Ռիո-2020 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությունը գնահատվում է 2.20 գործակցով: 97 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտ է համարվում Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը, որի հաղթանակը ստացել է 1.90 գործակից: Երրորդ տեղում է իրանցի Մոհամադ Հադի Սարավին՝ 11.00 գործակից:

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտը ճապոնացի Կնիտիրո Ֆումիտան է, որի չեմպիոնության համար սահմանվել է 2.25 գործակից: Հաղթելու երկրորդ ֆավորիտը ռուս Սերգեյ Եմելինն է՝ 2.75 գործակից: Այնուհետև գալիս են թուրք Կերեմ Քեմալը և ղազախ Մայրամբեկ Այնագուլովը (11.00-ական գործակից): Արմեն Մելիքյանի չեմպիոնության համար սահմանվել է 51.00 գործակից:

60 կգ քաշային կարգում ֆավորիտ է համարվում կուբացի Իսմայել Բորերոն, որի հաղթանակը գնահատվում է 1.90 գործակցով: Եռյակում են նաև ռուս Արտյոմ Սուրկովը (4.00) և գերմանացի Ֆրանկ Ստաբլերը (7.00): Կարեն Ասլանյանի չեմպիոնության գործակիցը 51.00 է:

77 կգ քաշային կարգի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է հունգարացի Տամաշ Լորինցը (2.15 գործակից), որին հաջորդում են ռուս Ալեքսանդր Չեխերկինն (3.25) ու շվեդ Ալեքս Կեսիդիսը (5.50): Կարապետ Չալյանի հաղթանակը գնահատվում է 19.00 գործակցով:

Ազատ ոճի մրցաշարի 57 կգ քաշային կարգում չեմպիոնության գլխավոր հավակնորդը ռուս Զաուր Ուգիևն է (1.90 գործակից): Երկրորդը թուրք Սուլեյման Ատլին է (4.33), երրորդը՝ սերբ Ստեֆան Միչիչը: Արսեն Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար սահմանվել է 9.00 գործակից: Հայ ըմբիշը 5-րդն է ֆավորիտների ցուցակում:

65 կգ քաշային կարգի ֆավորիտը ռուս Գաջիմուրադ Ռաշիդովն է (1.95 գործակից), ճապոնացի Տակուտո Օտոգուրոն երկրորդն է (6.30), իսկ երրորդ տեղում է Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշի չեմպինության համար սահմանվել է 6.00 գործակից: Նույնքան է գնահատվում նաև հնդիկ Բեդժրանգ Պունիյայի չեմպիոնության գործակիցը:

Քանի՞ մեդալ կնվաճի Հայաստանը Տոկիո-2020-ում. Բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանել

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք