Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Թոփ-5 իրադարձությունները սպորտային խաղադրույքների համար. հունվարի 18-24

Սպարտակ Պետրոսյան
«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ հունվարի 18-24-ը սպորտային խաղադրույքների ամենահետաքրքիր հինգ իրադարձություններին: Դիտարժան հանդիպումները Անգլիայի եւ Իսպանիայի առաջնություններում, թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունը, Իտալիայի գավաթի «Նապոլի» — «Ինտեր» հանդիպումը եւ Անտհոլցում կայանալիք բիաթլոնի Աշխարհի առաջնությունը մրցաշարը անտարբեր չեն թողնում:
Գուս Հիդինկի թիմը շարունակում է ոչ-ոքի խաղալ

Գուս Հիդինկի թիմը շարունակում է ոչ-ոքի խաղալ

1. «Արսենալ» — «Չելսի», ԱՊԼ-ի 23-րդ տուր

Հունվարի 24-ին «Էմիրեյթս» մարզադաշտում կայանալիք լոնդոնյան դերբիի շրջանակներում կհանդիպեն «Արսենալը» եւ «Չելսին»:

Արսեն Վենգերի ֆուտբոլիստները «Լեսթերի» հետ գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, բայց «ազնվականների» հետ հանդիպումը նրանց համար իսկական փորձություն կլինի:

William Hill բուքմեյքերական ընկերությունը առավելություն է տալիս «զինագործներին»: Նրանց հաղթանակի գործակիցը 1,95 է, ինչը կազմում է 48 տոկոս հավանականություն: Ոչ-ոքիի համար սահմանված է 2,50 գործակիցը (28%), իսկ հյուրերի հաղթանակի համար՝ 3,80 (25%)

Մադրիդցիները ամեն ինչ կանեն կատալոնացիներից առաջ պոկվելու համար

Մադրիդցիները ամեն ինչ կանեն կատալոնացիներից առաջ պոկվելու համար

2. «Աթլետիկո Մադրիդ» — «Սեւիլիա». Պրիմերայի 21-րդ տուր

Մադրիդի «Աթլետիկոն» շարունակում է ընթանալ Իսպանիայի առաջնության առաջին հորիզոնականում, բայց երկու միավորով հետ մնացող «Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Սեւիլիան» այս մրցաշրջանում բազմիցս ապացուցել է, որ կարող է միավորներ խլել ամենաուժեղ մրցակիցներից, եւ Ունայ Էմերիի թիմը ամեն ինչ անում է, որպեսզի ապացուցի, որ Պրիմերայում լուրջ ուժ է համարվում:

Իհարկե, բուքմեյքերները ֆավորիտ են համարում «աթլետներին»: Նրանց հաղթանակի գործակիցը 1,60 է (56 % հավանականություն): Ոչ-ոքին ստացել է 3.40 (26%), իսկ հյուրերի հաղթանակը՝ 5.00 (18%) գործակիցը: Հանդիպումը կկայանա հունվարի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19-ին:

Ջոկովիչը գնում է հերթական ռեկորդի

Ջոկովիչը մոտ է հերթական ռեկորդին

3. Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնություն

Հունվարի 18-ին Մելբուրնում մեկնարկում է «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի Բաց առաջնությունը: Առաջին շաբաթը թենիսիստները, ինչպես կանոնն է, կորտերում կրկին սովորում են պայքարել ավստրալական տապին, որպեսզի վճռական փուլերում ավելորդ սխալներ թույլ չտան:

Աութսայդերներն իրենց հերթին ողջ ուժերն են ներդնում, որպեսզի տեղ զբաղեցնեն ֆավորիտների մրցաշարային ցանցում: Ավստրալական կորտերում ձանձրալի չի լինի: «Բուքմեյքերների Ռեյտինգը» ամեն օր կկիսվի այս մրցաշարի վերաբերյալ կանխատեսումներով:

Մանչինիին անհանգստացնում է թիմի անկումը

Մանչինիին անհանգստացնում է թիմի անկումը

4. «Նապոլի» — «Ինտեր». Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ

Իտալիայի գավաթն արդեն քառորդ եզրափաիչ փուլում ուրախացնում է թեժ հանդիպումներով: Երեքշաբթի, հունվարի 19-ին, «Սան-Պաոլո» ստադիոնում կհանդիպեն «Նապոլին» եւ «Ինտերը»:

Նեապոլցիները հիանալի մարզավիճակում են գտնվում եւ արժանիորեն գլխավորում են ազգային առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» իր հերթին մի փոքր զիջել է դիրքերը, բայց առավելագույն ուժերը կներդնի վստահություն հավաքելու համար:

William Hilli-ի վերլուծաբանները ֆավորիտ են համարում տանտերերին: Նրանց հաղթանակի գործակիցը 1.67 է (57%), ոչ-ոքին գնահատվում է 3.60 (26%), իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 5.50 գործակցով (17%)

Մարտեն Ֆուրկադը կրկին առաջինն է

Մարտեն Ֆուրկադը կրկին առաջինն է

5. Բիաթլոնի Աշխարհի գավաթի Անթհոլցի փուլ

Հունվարի 21-ին իտալական Անթհոլցում մեկնարկում է բիաթլոնի Աշխարհի առաջնության հերթական փուլը: Այն մեկնարկում է կանանց 7.5 կիլոմետր տարածության սպրինտից: Հաջորդ օրը արագությամբ կփայլի ուժեղ սեռը:

Շաբաթ օրը ծրագրված են կանանց եւ տղամարդկանց մրցավազքերը, իսկ շաբաթվա վերջին օրը կկայանան երկու էստաֆետներ: Սկզբից 4X6 կվազեն կանայք, իսկ հետո 4X7.5` տղամարդիկ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք