«Սթոք Սիթիի» հետ խաղից հետո Վան Գալի հեռացման գործակիցը հասել է 1,08-ի
ԱՊԼ-ի 18-րդ տուրում «կարմիր սատանաները» չորորդ անընդմեջ պարտությունն են կրել (բոլոր մրցաշարերում միասին)՝ 0:2 հաշվով զիջելով «Սթոք Սիթիին»: Դրանից հետո «Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում իջավ արդեն վեցերորդ հորիզոնական: Բուքմեյքերները այս մրցաշրջանում մանկունյանցիների ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատում են 26,0 գործակցով:
Մինչ 2015 թվականի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» դեռեւս մեկ հանդիպում ունի: «Կարմիր սատանաները» երկուշաբթի օրը «Օլդ Թրաֆորդում» կընդունեն այս մրցաշրջանի եւս մեկ անհաջողակի՝ «Չելսիին»: Այդ հանիպման համար William Hill-ը սահմանել է հետեւյալ գործակիցները. տանտերերի հաղթանակ՝ 2,5, ոչ-ոքի՝ 3,2, հյուրերի հաղթանակ՝ 2,88:
William Hill-ը 1,28 գործակցով խաղադրույքներ է ընդունում, որ Վան Գալը այդ հանդիպմանը արդեն չի լինի «ՄՅՈւ-ի» ղեկին: Մինչ 2016 թվականը մանչեսթերյան ակումբում Վան Գալի մնալը գնահատվում է 3,5 գործակցով:
Ըստ William Hill-ի՝ «Յունայթեդի» հաջորդ գլխավոր մարզչի համար կա երկու հիմնական թեկնածու. Ժոզե Մոուրինյոն (1,5) և Ռայան Գիգսը (2,62):
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: