Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

SoftConstruct ընկերությունը իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտը առաջին անգամ Հայաստանում ներկայացրեց իրական խաղի ընթացքում

Արամ Սահակյան
SoftConstruct ընկերության տվյալներ հավաքագրող հեղափոխական AJNA գործիքը փորձարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացած  խաղերի ընթացքում:

 

Դեռևս ICE London ցուցահանդեսի շրջանակում մեծ արձագանք ստացած AJNA-ն ` սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, ձեռք բերեց Հայաստանի առաջնության խաղերի վերլուծության հնարավորություն: AJNA-ն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում իրականացնում է ֆուտզալի խաղերի շարունակական սպասարկումը

Նոյեմեբրի 8-ից 10-ը «Փյունիկ» – «Շիրակ», «Ալաշկերտ» – «Արարատ», «Արարատ- Արմենիա» – «Երևան» խաղերի ընթացքում, AJNA-ն առաջին անգամ իրական խաղի ընթացքում փորձարկվեց, ինչի արդյունքում կարողացավ հավաքագրել խաղերի վիճակագրություն, որը հետագայում հնարավորություն տվեց տարատեսակ չափորոշիչներով կանխատեսումներ անել: Արդյունքում SoftConstruct-ի ինովացիոն այս հնարքը կարողացավ մեկ տեղում հավաքագրել խաղացողների խաղերի վերլուծությունը:

SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հեղափոխական հնարավորություններն ապագայում:

FeedConstruct ընկերությունը, աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. հոկտեմբերի 22-ին` Մոնակոյի Սպորտել ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA- ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:

Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք», AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ:

«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել  տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները և հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ», – նշել է SoftConstruct-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

AJNA-ի սարքը բաղկացած է մեկ կամ երկու տեսախցիկների համադրությունից: Մինչ տեսախցիկներն ապահովում են տեսանյութի հոսքը, AJNA-ն սահմանում է խաղի տեխնիկական տվյալները: Մի քանի րոպեների ընթացքում FeedConstruct-ի հզոր «աչքը նույնականացնում է դաշտի սխեման և անկյունները, այնուհետև տվյալների ամբողջականությունը մեկ առ մեկ ուղղում դեպի վերլուծական համակարգ: Դրանից հետո տեղի է ունենում խաղացողների, գնդակի և ստացված շարժական պատկերների  նույնականացում, ինչի միջոցով AJNA-ն գրանցում է վերջիններիս հաջորդականությունը և դասակարգում թիմերի ամբողջականությունը:

Խաղի ընթացքում AJNA- ն վերլուծում է բոլոր իրադարձությունները, ինչպիսիք են՝ գնդակի տիրապետումը, վտանգավոր իրավիճակները և այլն: Լուծումը առաջարկում է նաև խաղացողների անհատական ընդլայնված վերլուծություն, օրինակ` խաղացողի արագություն, կամ խաղի ընթացքում՝  նրա վազքի երկարություն:

Հավաքագրվող այդպիսի  վիճակագրությունը կարող է վերածվել մի շարք տարբերվող տեսակներով խաղադրույքների շուկայի:

Ներկայումս, FeedConstruct-ը մշակել է AJNA-ն միայն ֆուտբոլային խաղերի լիարժեք նույնականացմամբ՝ հետագայում այլ սպորտաձևերի ներգրավման մտադրությամբ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք