Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Սելարայանը Հայաստանի հավաքականի 2-րդ ամենաբարձր տրանսֆերային արժեքով խաղացողն է

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայաստանի հավաքականի նորեկը զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին:

Լուկաս ՍելարայանMLS-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ  ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստն է:

Արգենտինայում ծնված հայկական արմատներ ունեցող 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը Transfermarkt-ը գնահատում է 10 միլիոն եվրո:

Այդ ցուցանիշով առաջատարն է Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է:

Երրորդ տեղում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է` 3.5 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով: 4-5-րդ տեղերը բաժանում են ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ 2.5-ական միլիոն եվրո:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը մասնակցել է 25 հանդիպման, դարձել 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը 2020 թվականից է հանդես գալիս «Կոլամբուս Քրյուի» կազմում: Նախկինում Սելարայանը խաղացել է նաև արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015) և մեքսիկական «Տիգրեսում» (2016-2020):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք