Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Սաութգեյթը դեռ հրաժարական չի տվել, բայց բուքմեյքերներն արդեն գտել են Անգլիայի նոր մարզիչի թեկնածուներին

Բուքմեյքերների Ռեյտինգ
Բուքմեյքերները կարծում են, որ Անգլիայի հավաքականում կարող է մարզչական փոփոխություն տեղի ունենալ Եվրո-2020-ի եզրափակիչում կրած պարտությունից հետո:

Անգլիայի հավաքականը հուլիսի 11-ին պատմության մեջ առաջին անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անգլիացիները  հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեցին Իտալիայի հավաքականին:

Հանդիպումից հետո «Երեք առյուծների» երկրպագուները սոցիալական ցանցերում «գրոհում» էին թիմի ներկայացուցիչներին: Նրանք պահանջում էին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հրաժարականը, իսկ Ռեշֆորդին, Սանչոյին ու Սակային՝ հեռանալ երկրից: Խաղացողներին անպատվում են բոլոր սոցցանցերում: Այդ գործով զբաղվում է ոստիկանությունը:

Խաղից հետո  Գարեթ Սաութգեյթը պարտության մեղքը վերցրեց իր վրա: Նա խոստովանեց, որ ինքն է որոշել, թե ովքեր պետք է իրացնեն հետխաղյա 11 մետրանոցները:

Paddy Power  բուքմեյքերական ընկերությունն այդ խոսքերը գնահատել է որպես վերջինը Սաութգեյթի հրաժարականից առաջ: Նրանք արդեն խաղադրույքներ են ընդունում Անգլիայի հավաքականի նոր մարզչի վերաբերյալ:

Հիմնական թեկնածուն Դին Սմիթն է: Անցած մրցաշրջանում նա փրկում էր «Ասթոն Վիլային»: 50-ամյա մասնագետի նշանակման գործակիցը 6,00 է: Հավանականությունը կազմում է 16 տոկոս:

Եվս մեկ թեկնածու է համարվում Շոն Դայչը: 2012 թվականից նա մարզում է «Բարնլին»: Անցած մրցաշրջանում «Մանուշակագույնները» մոտ էին Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս մնալուն, սակայն նրանց փրկեց առաջնության վերջնամասում տպավորիչ շարքը: Նրա նշանակման համար ևս սահմանված է 6,00 գործակիցը:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու թեկնածուների թվում են նաև Ֆրենկ Լեմպարդը (13,00), Արսեն Վենգերը (21,00) և մարզչական փորձ չունեցող Դևիդ Բեքհեմը (34,00):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք