Սամվել Մարտիրոսյան. Արտասահմանյան բուքմեյքերներին արգելափակելու ցանկություն կա, հնարավորություն՝ ոչ
— Կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը տեղական բուքմեյքերների նկատմամբ: Հնարավո՞ր է, որ մեր երկրում արգելվեն նաև օտարերկրյա բուքմեյքերների գործունեությունը՝ ինտերնետային կայքերի բլոքման միջոցով:
— Բլոքելու ցանկություններ կան։ Սակայն, ակնհայտ է, որ հասարակության մեջ, ինչպես նաև մասնագիտական շրջանակներում կա դրա դեմ բավականին լուրջ պայքար։ Քանի որ երեք հիմնական խնդիր կա․ արգելափակելը չաշխատող տարբերակ է համացանցում, լուրջ ֆինանսական ծախսեր կառաջացնի պրովայդերների մոտ և կարող է հանգեցնել կապի սակագների աճի: Արգելափակելու մեխանիզմների ներդրումը ստեղծում է վտանգ, որ դրանք ապագայում կկիրառվեն քաղաքական ճնշումների, գրաքննության նպատակներով։
— Անգամ եթե արգելափակելու որոշում կայացվի, մենք այդքան ռեսուրս, հնարավորություններ ունե՞նք խիստ հսկողություն սահմանելու ու բոլոր բուքմեյքերական ընկերությունների կայքերը փակելու համար:
— Այսօր պրովայդերները իսկապես լուրջ արգելափակումներ մտցնելու համար պետք է գնեն նոր սարքավորումներ, որոնց շատ մոտավոր գնային հաշվարկը խոսում է հարյուր հազարավոր դոլարների մասին։ Իսկ եղած միջոցներով արգելափակումը շրջանցվում է կես րոպեում:
— Կարո՞ղ է կառավարությունն արդյոք պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բուքմեյքերական կայքերից օգտվողների համար:
— Արտասահմանյան կազինոներից, բուքմեյքերական կայքերից օգտվողներին պատժելու համար պետք է ներդնել քաղաքացիներին ցանցում հետևելու հատուկ համակարգ։ Ինչը ինքնին ծախսատար և անառողջ մոտեցում է:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: