Ռոնալդուն ժամանել է Թուրին, որտեղ երկու շաբաթ կինքնամեկուսանա
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա պորտուգալացու՝ Gulfstream G200 Galaxy մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինի օդանավակայանում մայիսի 4-ի երեկոյան։
Կրիշտիանուն երկու շաբաթով կինքնամեկուսանա, որից հետո կմիանա թիմին՝ մարզումներ անցկացնելու համար։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա Մադեյրայից Թուրին մեկնել, քանի որ ֆուտբոլիստի ինքնաթիռը գտնվում է Իսպանիայում, իսկ երկրի կառավարությունը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, չի թույլատրում թռիչքներ իրականացնել։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից իր հայրենիք է մեկնել մարտին՝ մոր կողքին լինելու համար։ Վերջինն ուղեղի կաթված էր ստացել։ Ֆուտբոլիստն արդյունքում որոշում կայացրեց մնալ Մադեյրա կղզում իր ընտանիքի հետ ու կարանտինն այնտեղ անցկացնել։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: