Ռոնալդու, Կոկորին, Շոու. Ֆուբոլային աստղերից ո՞վ կխոստովանի, որ սեքսուալ շեղումներ ունի

Ազատ Շահբազյան

Վերջերս Win Cash Live օնլայն-բուքմեյքերը սկսեց խաղադրույքներ ընդունել այն բանի վրա, որ մի քանի անգլիացի ֆուտբոլիստներ մինչև 2016 թվականի սեպտեմբերը կխոստովանեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն է: «Դու ես քո բուքմեյքերը» բաժնի հոդվածում մենք որոշեցինք ազգային կամ ժամանակային սահմանափակումներ չունենալ: Առաջարկում ենք վիրտուալ խաղադրույք կատարել, թե աստղային ո՞ր ֆուտբոլիստը վաղ թե ուշ կխոստովանի, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշվածություն ունի:

Ռոնալդու, Կոկորին, Շոու. Ֆուբոլային աստղերի՞ց ո՞վ կխոստովանի, որ սեքսուալ շեղումներ ունի

Ռոնալդու, Կոկորին, Շոու. Ֆուբոլային աստղերի՞ց ո՞վ կխոստովանի, որ սեքսուալ շեղումներ ունի

Սկզբից ուզում ենք բացատրել, որ այս հոդվածը ժամանցային բնույթ է կրում և լուրջ արձագանքներ չի հետապնդում: Ավելին, «Բուքմեյքերների Ռեյտինգը» լիովին հարգում է խաղացողների անձնական կյանքն ու ընտրությունը:

Կխոստովանի՞ արդյոք Քրիստիանո Ռոնալդուն.

Այո — 1.25, Ոչ — 3.70

Անցնող տարվա սկզբում իռլանդական Boylesports բուքմեյքերը խաղադրույքներ էր ընդունում, որ Լիոնել Մեսսին կդառնա Ռոնալդուի նոր կիրքը: Իհարկե լուրջ տարբերակ չէ, բայց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին լուրերը վաղուց են պտտվում: Անցած շաբաթ ֆրանսիացի հեռուստահաղորդավար Դանիել Ռիոլոն հայտնեց, որ Ռոնալդուն հոմոսեքսուալ հարաբերություններ ունի մարոկկացի, ծագմամբ հոլանդացի քիքբռնցքամարտիկ Վադրոմ Հարիի հետ: Եվ նա 21 միլիոն դոլար է ծախսել՝ անձնական ինքնաթիռով պարբերաբար մեկնելով ընկերոջը տեսնելու: Համացանցում հայտնվեցին «նորապսակների» ոճով գրկախառնված մարզիկների լուսանկարները: Ավելին, հաղորդվեց, որ Ռոնալդուն քիքբռնցքամարտիկի հետ սկսել է շփվել դեռ Իրինա Շեյքի հետ սիրավեպ ունենալու ժամանակ: Ռուս թոփ-մոդելը օգտագործվել է ամեն ինչ թաքցնելու համար, ինչպես ընդունված է շոու-բիզնեսում:

Ի դեպ, ֆրանսիացի լրագրողն առաջինը չէ, ով հրապարակավ հայտարարում է Ռոնալդուի հոմոսեքսուալ լինելու մասին: Ժամանակին Ռիհաննան իր և Ռոնալդուի համատեղ լուսանկարի մասին լուրերը մեկնաբանելով ասաց, որ շատ համասեռամոլ ընկերներ ունի: Ակնհայտ է, որ հետագայում երգչուհուն օպերատիվ կերպով բացատրել են, որ ֆուտբոլում, ի տարբերություն շոու-բիզնեսի, նման բացահայտումները կարող են լրջորեն անդրադառնալ մարզիկի կարիերայի վրա: Հետագայում Ռոնալդուի հետ կապված հարցերին փոփ-երգչուհին հրաժարվեց պատասխանել:


Փոխնակ մորից երեխա ունենալը, ինչպես արել է Ռոնալդուն, սովորական երևույթ չէ երիտասարդ ու ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդու համար:

Ընդհանուր առմամբ, մենք համոզված ենք, որ կարիերայի վերջում կամ դրա ավարտից հետո Ռոնալդուն կխոստովանի, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, և դա հետաքրքրության մեծ ալիք կբարձրացնի Քրիստիանոյի անձի նկատմամբ: Մոտ ապագայում պորտուգալացուց նման հայտարարություններ սպասել պետք չէ: Ֆուտբոլը բավականին մասսայական սպորտաձև է, և նման համարձակ հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստի, այնպես էլ իր զուգընկերոջ համար:

Կխոստովանե՞ն արդյոք Կոկորինն ու Մամաեվը

Այո — 1.90, Ոչ — 1,90

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու հին ընկերները իրենց քայլերով ապշեցրին հասարակությանը: Ալեքսանդրն ու Պավելը միասին գնում են հանգստանալու և սոցիալական ցանցերում պրովոկացիոն լուսանկարներ են տեղադրում:

Կոկորինն առաջ անցավ և ուրախացրեց հանրությանը՝ հրապարակելով շատ անկեղծ լուսանկար, որում նա լոգարանում է ինչ-որ տղամարդու հետ:

Տղաներին ինչ-որ պահի ասացին, որ նրանք արդեն շատ հեռու են գնացել: Մամաեվը շուտով ընտանիք կազմեց: Այժմ Կոկորինը նախընտրում է մոդելների հետ հանգստյան լուսանկարներ հրապարակել:

Ինչպես ասում են՝ առանց ծխի կրակ չի լինում, այդ պատճառով էլ այս դեպքում սենսացիոն խոստովանության շանսերը 50/50 են:

Կխոստովանի՞ արդյոք Բալաժ Ջուջակը

Այո — 2.40, Ոչ — 1.57

Հունգարիայի հավաքականի կիսապաշտպանը իր մասին լսեցրեց դեռ ՊՍՎ-ում խաղալու տարիներին և հարմար պահին տեղափոխվեց «Անժի»՝ հիմնական կազմի խաղացողի կարգավիճակով: Մախաչկալացիների կազմում Բալաժը միշտ դաշտ էր դուրս գալիս անթերի հարդարմամբ: Ջուջակն ընդամենը 8 խաղ անցկացրեց «Անժիի» կազմում և շուտով անհասկանալի պատճառներով տեղափոխվեց «Դինամո»: Տեղափոխությունը տեղի է ունեցել նախքան «Անժիի» ֆինանսական դժվարությունները, ինչը կարևոր է:

Լուրեր էին պտտվում, որ ֆուտբոլիստի տեղափոխության պատճառը նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է, իբր թե դաղստանյան պահպանողական ակումբի համար նման վարքագիծն անընդունելի է: Թիմակիցներն սկսել են բոյկոտել Ջուջակին:

Հիմա Բալաժը խաղում է Թուրքիայում, որտեղ քիչ հավանական է, որ կընդունեն նրա խոստովանությունը, բայց կարիերան ավարտելուց հետո ինչու՞ չպատմել ճշմարտությունը, եթե իհարկե այդ ամենը դատարկ խոսակցություններ չեն:

Կխոստովանի՞ արդյոք Գոնսալո Խարան

Այո — 5.00, Ոչ — 1.15

Չիլիացի պաշտպանի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, բայց Ամերիկայի գավաթի խաղարկությունում թույլ տված արարքների պատճառով Խարան արժանի է հայտնվել այս ցուցակում: Գոնսալոն մատը մտցրեց մրցակցի հետույքը՝ նրան հրահրելու համար: Համաձայնեք՝ նման բան քչերի մտքով կանցներ: Հետաքրքիրն այն է, որ Խարան հասավ իր գլխավոր նպատակին՝ Կավանին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Ճիշտ է, հետո պաշտպանին որակազրկեցին և Կոպա Ամերիկայում նա այլևս չխաղաց:

Կխոստովանի՞ արդյոք Լյուկ Շոուն

Այո — 4.00, Ոչ — 1.22

Հոդվածն ավարտում ենք Լյուկ Շոուով: Բրիտանական բուքմեյքերները վստահ են Շոուի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վրա, ինչը նշանակում է, որ բավարար հիմքեր ունեն: Այնուամենայնիվ, այս խաղադրույքի գործակիցը ցածր է: «Ես համասեռամոլ չեմ, կտրեք ձայններդ»,­­­-­­­­­ Լյուկ Շոուի այս սուր պատասխանից հետո գեյ համայնքի ներկայացուցիչները կարող են չհասկանալ նրան:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք