«Ռոմա» – «Միլան». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Հռոմի «Ռոման» կընդունի առաջատարների թվում գտնվող «Միլանին»:
Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակը գնահատում են 2.39 գործակցով, իսկ միլանցիներինը՝ 3.09: Ոչ ոքիի գործակիցը 3.59 է:
Խաղի գոլերի միջին տոտալը սահմանվել է 2.5-ից։ Շատ տարբերակի գործակիցը 1.72 է, իսկ քիչը՝ 2.23։
«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ գոլ խփելու գործակիցը 3.47 է։
«Ռոմա» – «Միլան» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին:
10-րդ տուրից հետո «Միլանն» ունի 28 միավոր և «Նապոլիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 19 միավորով չորրորդ տեղում է:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: