«Ռոլան Գարոս»: Ջոկովիչը ֆավորիտ է եզրափակիչում
«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը և չորրորդ ռակետ Կասպեր Ռուդը։
Բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում 36-ամյա սերբ թենիսիստին։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ջոկովիչի հաղթանակը ստացել է 1,20 գործակից։ Նորվեգացի թենիսիստի հաղթանակի գործակիցը 4,80 է։
Եզրափակիչ մրցախաղի գեյմերի միջին տոտալը սահմանվել է 38-ից։ Տոտալ շատի գործակիցը 1,95 է, իսկ քիչը՝ 1,93։
Հունիսի 11-ին կայանալիք մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
Նովակ Ջոկովիչը և Կասպեր Ռուդը նախկինում հանդիպել չորս անգամ, բոլոր դեպքերում հաղթել է սերբ թենիսիստը։
Հիշեցնենք, որ հաջողության հասնելու դեպքում Ջոկովիչը բացարձակ ռեկորդակիր կդառնա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների ցուցանիշով։ Այժմ նա ռեկորդը կիսում է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ՝ 22-ական տիտղոս։
«Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, որը 2004 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցում այս մրցաշարին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: