Ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլար է պարտվել ԱԱ-2022-ի եզրափակիչի խաղադրույքով
Կանդադացի հայտնի ռեփեր Դրեյքը մեկ միլիոն դոլար է պարտվել Կատարում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչի պատճառով։ Նա խաղադրույք էր կատարել հիմնական ժամանակում Արգենտինայի հավաքականի հաղթանակի վրա, հաղորդում է Daily Mail-ը։
Մինչև 80-րդ րոպեն արգենտինացիները հաղթում էին 2։0 հաշվով, սակայն Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ րոպեում խփել էր 2 գոլ և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 30 րոպեներին թիմերը փոխանակվել էին գոլերով և հաղթողը որոշվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ Արգենտինայի հավաքականը հաղթել էր 4։2 հաշվով և պատմության մեջ երրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն:
36-ամյա Դրեյքը հաճախ է սխալվում կանխատեսումներ անելիս։ Այն մարզիկները կամ թիմերը, որոնց նա նախապատվություն է տալիս, հաճախ պարտվում են:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: