Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգայում, Ռոնալդուն կծածանի հայկական եռագույնը. Հատուկ խաղադրույքներ Vivaro-ում

Ազատ Շահբազյան
Հունիսի 3-ին կկայանա Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի եզրափակիչը: Քարդիֆում հին մայրցամաքի ուժեղագույն ակումբի կոչումը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենթուսը»: Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունը մրցաշրջանի ամենասպասված խաղի վերաբերյալ հատուկ խաղադրույքներ է առաջարկում:
ՉԼ-ի եզրափակչի վերաբերյալ հատուկ խաղադրույքներ է առաջարկում

Vivaro-ն ՉԼ-ի եզրափակչի վերաբերյալ հատուկ խաղադրույքներ է առաջարկում

Հունիսի 3-ին Քարդիֆում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մադրիդի «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ կփորձի երկրորդ տարին անընդմեջ տիրանալ ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի տիտղոսին, իսկ «Յուվեն», վերջին 3 տարում 2-րդ անգամ հայտնվելով եզրափակչում, կանի ամեն ինչ, որպեսզի վերջապես բարձրացնի բաղձալի գավաթը:

Հանդիպումը մեծ ուշադրության է արժանացել ֆուտբոլասերների ու բուքմեյքերների կողմից: Vivaro-ն բացի ստանդարտ խաղադրույքներից առաջարկում է նաև խաղադրույք կատարել հատուկ, արտառոց ու զվարճալի իրադարձությունների վրա: Մասնավորապես այն բանի հավանականությունը, որ Կրիշտիանու Ռոնալդուն հաղթելու դեպքում կծածանի Հայաստանի դրոշը, բուքմեյքերը գնահատում է 101,0 գործակցով: Պորտուգալիայի դրոշի ծածանումը, ինչն անհամեմատ ավելի հավանական է, գնահատվում է 5,50 գործակցով:

Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հատուկ ուշադրության կենտրոնում է: Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «սերուցքայինների» նախկին ռմբարկուն գոլ կխփի ու այն չի տոնի, կարող եք 4,00 գործակցով: Ռամոսի գոլի հավանականությունն իր «սիրելի» րոպեներին (ավելացված ժամանակ՝ 90+) գնահատվում է 18,00 գործակցով, իսկ գլխով գոլը՝ 31,00: Երկրպագուները նույնպես ցանկանում են «մասնակցել» խաղին: Եթե խաղադրույք կատարեք այն իրադարձության վրա, որ խաղադաշտ հանդիսական կմտնի, ապա հաղթելու դեպքում կարող եք ձեր գումարը բազմապատկել 17 անգամ:

Բուֆֆոնի համար սա կարիերայի ամենակարևոր խաղերից մեկն է: Հաղթելու դեպքում նա կարող է ծածանել Իտալիայի եռագույնը՝ 6,50 գործակից: Դանի Ալվեսն ու Մարսելոն ընկերներ են, բայց խաղադաշտում ընկերությունը մղվում է երկրորդ պլան, իսկ հանդիպման ավարտից հետո նրանցից մեկը կսփոփի մյուսին: Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ այս երկուսը եզրափակիչ սուլիչից հետո կփոխանակվեն մարզաշապիկներով, կարող եք 5,00 գործակցով: Նույն գործակիցն է սահմանված նաև Ռոնալդուի և Բուֆֆոնի դեպքում:

Եզրափակչիները միշտ էլ անցնում են թեժ ու լարված պայքարում, այնքան թեժ, որ երբեմն մարզիչների նյարդերը տեղի են տալիս: Այն բանի հավանականությունը, որ գլխավոր մրցավար գերմանացի Ֆելիքս Բրիխը կարմիր քարտ ցույց կտա Զիդանին կամ Ալեգրիին, գնահատվում է 15,00 գործակցով: «Ռեալի» պարտության և Ռոնալդուի արտասվելու հավանականությունը հայկական բուքմեյքերը գնահատում է 5,55 գործակցով:

Ո՞ր ֆուտբոլիստը կստանա կարմիր քարտ, ո՞ւմ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը կդիպչի դարպասաձողին, բայց դարպասում չի հայտնվի, ո՞վ կհայտնվի խաղից դուրս վիճակում… Այս և բազմաթիվ այլ իրադարձություններին և դրանց համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք