Մուտք

«Ռեալի» տրանսֆերային հեղափոխության «հովանավորը» Ռայոլան կլինի

18:04, 8 Ապրիլի 2020
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում
Կիսվել:

«Ռայոլայի հեղափոխությունը «Ռեալի» ճանապարհին է», – հենց այսպես է վերնագրել Marca-ն իր նյութերից մեկը:

Ըստ հեղինակավոր պարբերականի՝ «Ռեալն» իր կազմն առաջիկա ամռանը կթարմացնի Ռայոլայի ֆուտբոլիստներով կամ նրանցից գոնե մեկով: Նշվում է, մասնավորապես, 3 անուն. Էրլինգ Հալանդ, Մատեյս դե Լիխտ և Պոլ Պոգբա: 3 ֆուտբոլիստներն էլ, որոնց գործակալը Ռայոլան է, գտնվում են մադրիդյան ակումբի ուշադրության կենտրոնում:

«Ռեալը» արժանի փոխարինող է փնտրում Սերխիո Ռամոսին, որի թեկնածուն Մատեյս դե Լիխտն է: Պոլ Պոգբային «Արքայական ակումբը» դեռ նախորդ ամռանն էր ցանկանում գնել, իսկ Էրլինգ Հալանդը կարող է բարձրացնել թիմի արդյունավետությունը, որից ընթացիկ մրցաշրջանում երկրպագուները դժգոհ էին:

Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ ցանկանում է հաճախորդներից գոնե մեկին տեսնել «Ռեալում»:

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
18:04, 8 Ապրիլի 2020
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
18:04, 8 Ապրիլի 2020
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
18:04, 8 Ապրիլի 2020
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ