Մուտք

Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել Առաջին խմբի հանդիպման պայմանավորված լինելու կասկածանքով

18:01, 11 Հունվարի 2018
Ազատ Շահբազյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հայաստանի քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության հանդիպումներից մեկի վերաբերյալ, որը, ըստ ՈւԵՖԱ-ի զեկույցի, պայմանավորված բնույթ է կրել:

Կիսվել:

Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել առաջին խմբի պայմանավորված խաղի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով նախաքննություն է սկսվել 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած «Լոռի» — «Էրեբունի» խաղի վերաբերյալ, որն ավարտվել է «Լոռիի» 5:0 հաշվով հաղթանակով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է ստացել ՈւԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով:

Հրապարակվել է՝ Տարօրինակ խաղեր
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Ռեալ» – «Օսասունա»: Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
18:01, 11 Հունվարի 2018
«Փյունիկը» ֆավորիտ է «Նորավանքի» հետ խաղում, գործակիցներ
18:01, 11 Հունվարի 2018
ՉԼ. Բուքմեյքերների կանխատեսումը՝ «Բարսելոնայի» ու «Ռեալի» խաղերին
18:01, 11 Հունվարի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ