Մուտք

Պրեմիեր լիգայի ո՞ր ակումբում կլինի հաջորդ պաշտոնանկությունը. Բուքմեյքերները խաղադրույքներ են սահմանել

00:11, 10 Նոյեմբերի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վերջին հնարավորությունն է տվել Ուլե-Գունար Սուլշերին, որը 3 հանդիպում ունի իրավիճակը շտկելու համար:

Կիսվել:

Անգլիական Պրեմիեր լիգայում նոյեմբերի սկզբնամասում տեղի ունեցան 3 մարզչական պաշտոնանկություններ: Նունու Էշպիրիտու Սանտուն հեռացվեց «Տոտենհեմից», Դանիել Ֆարկեն՝ «Նորվիչից», իսկ Դին Սմիթն՝ «Ասթոն Վիլայից»:

Բրիտանական բուքմեյքերական գրասենյակները գործակիցներ են սահմանել, թե Անգլիայի առաջնության ակումբներից որը հաջորդը կհեռացնի գլխավոր մարզիչին:

Ըստ մասնագետների՝ հեռացվածների ցուցակում հաջորդը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Նորվեգացի մասնագետի պաշտոնանկությունը գնահատվում է 1.44 գործակցով:

Սուլշերին հաջորդում է «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը: Եթե Պրեմիեր լիգայի ակումբների գլխավոր մարզիչներից հաջորդը զբաղեցրած պաշտոնից հեռացվի հյուսիսիռլանդացի մասնագետը, կաշխատի 7.50 գործակցով խաղադրույք:

Daily Mail-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են Ուլե-Գունար Սուլշերի մարզչական շտաբի աշխատանքից։ Նշվում է, որ 12 տարի անց մանչեսթերյան ակումբ վերադարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զարմացած է մարզչական ցածր ստանդարտներից և պահանջներից:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր թիմ կտեղափոխվի Ռոնալդուն: Ամենահավանական տարբերակը «Չելսին» է
00:11, 10 Նոյեմբերի 2021
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է «Բրենտֆորդի» հետ խաղում, գործակիցներ
00:11, 10 Նոյեմբերի 2021
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»: Բուքմեյքերների կանխատեսումը
00:11, 10 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ