Պորտուգալիա – Ֆրանսիա։ Բուքմեյքերների կանխատեսումը
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի ազգային հավաքականը կմրցի Ֆրանսիայի թիմի հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները նախապատվությունը տալիս են Ֆրանսիայի հավաքականին, որի հաղթանակի գործակիցը հիմնական ժամանակի համար 2․46 է։ Պորտուգալիայի հավաքականի հաղթանակի գործակիցը հիմնական ժամանակում 3․50 է, իսկ ոչ-ոքին՝ 3․03։
Մասնագետների կարծիքով խաղում շատ գոլեր չեն լինի։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 2․37 է, քիչը՝ 1․60։
Պորտուգալիայի հավաքականի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 2․27 է, Ֆրանսիայի հավաքականինը՝ 1․67։
Ֆրանսիայի հավաքականի առաջատար, Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի գոլ խփելու դեպքում կաշխատի 3․00 գործակցով խաղադրույք։
Պորտուգալիա – Ֆրանսիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: