Մուտք

Փոփոխություններ` խաղից դուրս իրավիճակի ու ձեռքով խաղի կանոններում

15:04, 9 Ապրիլի 2020
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Ֆուտբոլային ասոցացիաների միջազգային խորհուրդը (IFAB) հայտարարել է ֆուտբոլի կանոններում փոփոխություններ կատարելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 20/21 մրցաշրջանից։

Կիսվել:

Մասնավորապես՝այսուհետ ձեռքով խաղի որոշումը կանցնի թևատակերի երկայնքով, իսկ գնդակի պատահական հպումը հարձակվող ֆուտբոլիստի ձեռքին խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե դա տեղի է ունեցել անմիջապես գոլից կամ գոլային պահից առաջ։

Փոփոխություններ են կատարվել նաև խաղից դուրս իրավիճակը որոշելու կանոնում։ Հիմա, եթե պաշտպանվող թիմի ֆուտբոլիստը դիտավորյալ խաղացել է ձեռքով, որի արդյունքում գնդակը հասել է մրցակցին, հարձակվող ֆուտբոլիստը չի համարվի խաղից դուրս վիճակում։

IFAB-ը անդրադարձել է նաև VAR-ին՝ շեշտելով, որ տեսակրկնապատկերների մրցավարները կարող են խորհուրդներ տալ գլխավոր մրցավարին, սակայն վերջնական որոշումը կայացնողը գլխավոր մրցավարն է։

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
15:04, 9 Ապրիլի 2020
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
15:04, 9 Ապրիլի 2020
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
15:04, 9 Ապրիլի 2020
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ