«Փյունիկ» – «Դինամո Մինսկ»: Թիմերի շանսերը հավասար են
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» կընդունի Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյին»։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները գրեթե հավասար են գնահատում կողմերի շանսերը։ «Փյունիկի» հաղթանակը հիմնական ժամանակում գնահատվում է 2,82 գործակցով, իսկ Հայաստանի չեմպիոնինը՝ 2,71։ Ոչ-ոքիի գործակիցը 3,26 է։
Մասնագետների կարծիքով հիմնական ժամանակում շատ գոլեր չեն լինի։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 2․13 է, քիչը՝ 1․73։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու գործակիցը 1,83 է, իսկ «Դինամոյինը»՝ 1․93։
«Փյունիկ» – «Դինամո Մինսկ» հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20։00-ին։
Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) – «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: