Փարիզ-2024: Պայքարը սկսում է բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, գործակիցներ
Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին պայքարի մեջ կմտնի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը։
Գերծանր քաշային կարգի մեկնարկային մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը կմրցի անգլիացի Օլի Դելիշիուսի հետ։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են անգլիացի բռնցքամարտիկին, որի հաղթանակի գործակիցը 1․60 է։ Հայ բռնցքամարտիկի հաղթանակը գնահատվում է 2․20 գործակցով։
Չալոյան – Դելիշիուս մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ի սահմաններում։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: