Փարիզ-2024․ Որքա՞ն է Անդրանիկ Կարապետյանի չեմպիոնության գործակիցը
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն է սկսում ծանրամարտի Հայաստանի թիմը։ Այսօր՝ օգոստոսի 9-ին Հայաստանն ունի 1 մասնակից:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը:
Բուքմեյքերները 89 կգ քածայինների պայքարում ֆավորիտ են համարում Բուլղարիայի ներկայացուցիչ Կարլոս Նասարին։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, 20-ամյա ծանրորդի օլիմպիական չեմպիոն դառնալու գործակիցը 1․25 է։
Ֆավորիտների թվում երկրորդը Յեիսոն Լոպեսն է։ Կոլումբիայի ներկայացուցչի չեմպիոնության դեպքում կաշխատի 2․35 գործակցով խաղադրույք։
Ռիադի 2023 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, իրանցի Ջավադի Միրմուստաֆայի հաղթանակի գործակիցը 15․00 է։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2015), Եվրոպայի չեմպիոն (2016), փոխչեմպիոն (2023) ու կրկնակի բրոնզե մեդալակիր (2015, 2021), 28-ամյա Անդրանիկ Կարապետյանի չեմպիոնության գործակիցը 41․00 է։
89 կգ քաշայինների պայքարում տիտղոսի եւ օլիմպիական մեդալների համար կպայքարի 12 ծանրորդ:
Անդրանիկ Կարապետյանի մասնակցությամբ ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 89 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: