Փարիզ-2024։ Որքա՞ն է Մալխաս Ամոյանի չեմպիոնության գործակիցը
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչները։
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը պայքարը կսկսվի 1/8 եզրափակիչից ու կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ:
Բուքմեյքերները 77 կգ քաշային կարգում չեմպիոնության ֆավորիտ են համարում աշխարհի գործող չեմպիոն, ղրղզ Ակժոլ Մախմուդովին, որի հաղթանակի գործակիցը 1․50 է։
Ֆավորիտների ցուցակում երկրորդը Հայաստանի ներկայացուցչն է՝ չեմպիոնության 2․50 գործակիցով։
Մալխաս Ամոյանին հաջորդում է արդբեջանցի Սանան Սուլեյմանովը։ Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնի օլիմպիական ոսկի նվաճելու գործակիցը 4․00 է։
Ֆավորիտների շարքում 4-րդը ամերիկացի Քամալ Ամեր Բեյն է, որի չեմպիոնության գործակիցը 9․00 է։
2022 թվականի աշխարհի առաջնույթան հաղթող, թուրք Բուրխան Ակբուրդակի չեմպիոնության գործակիցը 10․00 է։
Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի չեմպիոնության համար սահմանվել է 10․00 գործակից։ Այս քաշային կարգում հանդես եկող ևս մեկ հայ ըմբիշի՝ Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի չեմպիոնության գործակիցը 15․00 է:
Մալխաս Ամոյամը հաղթական մեկնարկի դեպքում քառորդ եզրափակիչում կգոտեմարտի կուբացի Պենա Ֆլորեսի և իրանցի Ամին Կավիյանինեժադի դիմակայության ուժեղագույնի հետ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: