Փարիզ-2024։ Արթուր Ալեքսանյանը ֆավորիտ է իր քաշային կարգում
Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։
Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել ըմբշամարտի մրցաշարի հաղթողների վերաբերյալ։ Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում ֆավորիտը Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Հայ ըմբիշի չեմպիոնության գործակիցը 1․45 է։
Արթուր Ալեքսանյանը Փարիզ-2024-ում պայքարը կսկսի օգոստոսի 6-ին ու առաջին գոտեմարտում կպայքարի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար։ Այդ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կայանալու են օգոստոսի 7-ին։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: