Փարիզ-2024։ Այուբ Ղադֆա Դրիսել – Դավիթ Չալոյան։ Կկարողանա՞ Չալոյանն ապահովել Հայաստանի առաջին մեդալը
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 2-ին ռինգ դուրս կգա բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը` 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։ Գերծանր քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկն իր երկրորդ մենամարտում կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսելի հետ։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Իսպանիայի ներկայացուցչին, որի հաղթանակի գործակիցը 1․52 է։ Չալոյանի հաղթանակի գործակիցը 2․37 է։
Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգի մեկնարկային մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը լարված պայքարում կամային հաղթանակի էր հասել անգլիացի Օլի Դելիշիուսի հետ։
Այուբ Ղադֆա Դրիսել – Դավիթ Չալոյան մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: