Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Paddy Power-ը արդեն վճարում է Վան Գալի հեռացման վրա խաղադրույք կատարած հաճախորդների գումարները

Հովիկ Բերոյան
«Բուքմեյքերների Ռեյտինգը» արդեն գրել է այն մասին, որ «Սթոք Սիթիից» կրած պարտությունից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հեռացման գործակիցը բավականին նվազել է: Սակայն իռլանդական սկանդալային Paddy Power բուքմեյքերը առաջ է անցել և արդեն վճարում է այն խաղացողների հաղթած գումարները, ովքեր խաղադրույք էին կատարել հոլանդացի մասնագետի հեռացման վրա:
luivangal-paddypower

Տխուր հոլանդացի մարզիչը ելույթ ունեցավ «Ձմեռ Պապի» դերում

Paddy Power բուքմեյքերական ընկերությունը չսպասեց Վան Գալի հեռացման մասին պաշտոնական հայտարարությանը և որոշեց ժամանակից շուտ վճարեց խաղադրույք կատարած իր հաճախորդների հաղթած գումարները: Բուքմեյքերը այնքան վստահ է մոտակա աշխատանքից ազատման վրա, որ անգամ չի սպասել «կարմիր սատանաների» եւ «Չելսիի» հանդիպմանը, որը կայացավ երեկ երեկոյան: Վան Գալի հեռացման վրա խաղադրույք կատարած խաղացողների գումարները վճարելու մասին բուքմեյքերը հայտնել է իր բլոգում:

Հակառակ շատ բուքմեյքերների սպասումների՝ լոնդոնցիների հետ հանդիպմանը Վան Գալը կրկին իր պաշտոնում էր: «Օլդ Թրաֆորդում» մանչեսթերցիները չկարողացան հաղթել «Չելսիին», և եղավ գոլազուրկ ոչ-ոքի:

Այդուհանդերձ, հոլանդացու համար «Յունայթեդում» տխուր իրավիճակ է ստեղծվել: Բուքմեյքերները չեն հավատում, որ «ամբողջ աշխարհի» դեմ դուրս եկած Վան Գալը թիմում երկար կմնա: Paddy Power-ը 1,1 գործակցով խաղադրույք է առաջարկում, որ հենց հոլանդացու հեռացումը կլինի հաջորդը ԱՊԼ-ում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք