«Ոսկե գնդակ-2023»։ Ովքե՞ր են մրցանակի գլխավոր ֆավորիտները
Եվրոպական ֆուտբոլային մեծ մրցաշրջանի ավարտը առիթ է քնարկելու «Ոսկե գնդակ-2023» մրցանակի հավանական տիրակալներին։ Եթե մասնագետները ձմռանը լրջորեն մտածում էին Մեսիի և Մբապեի մասին, հիմա արդեն ակնհայտ է, որ իրական թեկնածուները երկուսն են՝ Հոլանդն ու Մեսին։
Ո՞վ կնվաճի տարվա լավագույն խաղացողի կոչումը:
Ֆավորիտը նախկինի պես Լիոնել Մեսին է, ու թվում է, թե քիչ բան կխանգարի նրան հաղթելու հարցում, սակայն կան որոշ նրբություններ։
Հարկ է հիշեցնել, որ «Ոսկե գնդակ 2023»-ի առաջին ֆավորիտները հայտնվել են անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին՝ աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպումների ժամանակ։
Աշխարհի առաջնության եզրափակիչից և Արգենտինայի հավաքականի չեմպիոնությունից հետո Մեսիի՝ «Ոսկե գնդակին» տիրանալու հավանակությունը մեծացավ, գործակիցը հասավ 1․85-ի (մինչև այդ 2․00 էր)։
Այժմ Մեսին շարունակում է մնալ այս մրցավազքի գլխավոր ֆավորիտը, նրա հաղթանակի գործակիցը այժմ 1․30 է։ Էրլինգ Հոլանդը, որը կատարյալ մրցաշրջան անցկացրեց հատկապես Պրեմիեր լիգայում, ֆավորիտների թվում երկրորդն է։ Նորվեգացու հաղթանակի գործակիցը 3.30 է։ Լավագույն հնգյակում են նաև Կևին Դե Բրույնեն՝ 35․00, Մբապեն՝ 60․00 և «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Բենզեման՝( 80.00)։ Այստեղ ակնհայտ է, որ ամբողջ դասավորությունը հիմնված է միայն մեկ համեմատության վրա՝ Մեսիի կամ Հոլանդի:
Ինչո՞ւ է հաղթելու Մեսին
Արգենտինական գործոնը միշտ պետք է հաշվի առնել։ Նա շատ ֆեդերացիաների ու մասնագետների սիրելին է, ուստի ցանկացած անհասկանալի իրավիճակում ընտրվում է Մեսին։ Այստեղ նրան առաջին հերթին մեծ առավելություն է տալիս ԱԱ-2022-ի չեմպիոնությունը, երբ նա առաջատար դարձավ թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում, և նույնիսկ կրկնեց լեգենդար Մարադոնայի ռեկորդը։ Մեսին ամբողջ ակումբային մրցաշրջանը դրեց աշխարհի առաջնությունը հաղթելու վրա և առավել լավ հանդես եկավ աշնանը՝ նախապատրաստվելով Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Բայց աշխարհի առաջնությունից հետո արգենտինացին իրեն ոչ միշտ է հիշեցնել տալիս։ Անկախ ամեն ինչից, Մեսին ստացավ այն, ինչին ձգտում էր իր ամբողջ երկար կարիերայի ընթացքում՝ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այստեղ հարկ է հիշել արգենտինացու խոսքերը․
«Բացի իմ թիմակիցներից, շատերն էին շատ ուրախ, որ ես դարձա աշխարհի չեմպիոն։ Շատ երկրպագուներ ցանկանում էին, որ Արգենտինան հաղթի, մասամբ իմ պատճառով: Զարմանալի էր, որ ամեն ինչ հենց այդպես էր, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդպես եղավ։ Մենք աշխարհի չեմպիոններ ենք, այդ թվում՝ ես։ Այլևս ոչինչ չունեմ հասնելու, ես հաղթել եմ ամեն ինչ»,-ասել էր Մեսին։
Ակնհայտ է նաև, որ սա «Ոսկե գնդակի» համար վերջին պայքարն է արգենտինացու փառահեղ կարիերայում։
«Ոսկե գնդակի» համար պայքարելու հարցում Մեսիի համար միակ խոչընդոտը կարող էլ ինել «Ինտեր Մայամի» տեղափոխությունը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները, տեղական լիգայի ողջ զարգացումով և առաջընթացով հանդերձ, ֆուտբոլային աշխարհի նահանգ է, և տարվա երկրորդ կեսն ԱՄՆ-ում խաղալու վրա պետք չէ սևեռվել:
Հասկանալի է, որ Մեսիի մասին կգրեն ու կնշեն նրա հաջողությունները, ինչպես հիմա անում են Ռոնալդուի հետ Սաուդյան Արաբիայում։ Բայց արդյո՞ք սա բավարար է, և ընդհանրապես այս հաջողությունները կլինեն ԱՄՆ-ում։ Հավանական է, որ հարմարվելու համար նրանից ժամանակ կպահանջվի, ինչպես դա եղավ ՊՍԺ-ում, որտեղ արգենտինացին առաջին մրցաշրջանում իրեն նման չէր:
Ինչո՞ւ Հոլանդը կնվաճի «Ոսկե գնդակը»
Հոլանդը շատ ավելի ուժեղ մրցաշրջան անցկացրեց, քան Մեսին, և իրապես արժանի է լավագույն խաղացողի մրցանակին: Նա ակումբի հետ ունի չեմպիոնական տրեբլ և Պրեմիեր լիգայում և ընդհանուր մրցաշրջանում գոլերի ֆենոմենալ ռեկորդ: Նա բոլոր հնարավորություններն ունի աշնանային հիանալի մրցաշրջան անցկացնելու համար՝ ապահովելով համաշխարհային ֆուտբոլի այս պահին ամենաակտուալ խաղացողի կարգավիճակը։ Մեսիի ԱՄՆ տեղափոխելը միայն ամրապնդում է նրա դիրքերն այս համեմատությունում։
Նորվեգացու համար ազգային հավաքականի հետ նրա հաջողությունը մնում է խնդիր, և մասնավորապես այն ասպեկտը, որ Հոլանդը չի եղել 2022 թվականի աշխարհի առաջնությունում, ինչը գործնականում զրոյացնում է հաղթելու նրա հնարավորությունները՝ չնայած ընդհանուր հեռանկարներին: Ահա թե ինչպես է աշխատում ժամանակակից ֆուտբոլը, Մեսին բեկում մտցրեց, երբ դրա կարիքը պետք էր, և դա պետք է բավական լինի այս մրցանակը նրան շնորհելու համար։
Կարևոր է նաև նշել, որ ներկայիս «Ոսկե գնդակի» մրցանակը փակում է Մեսսիի և Ռոնալդուի դիմակայության էջը։ Հաջորդ մրցաշրջանում տիտղոսի համար պայքարը լինելու է շատ մրցունակ։ Իսկ այս տարի Մեսիի հաղթանակին արժե սպասել մեկ զգուշացումով՝ ավելի լավ է խաղադրույք կատարել աշնանը՝ գործակիցը պետք է հասնի 1․50-ի կամ դրանից բարձր։ Ուստի արժե սպասել և խաղադրույք կատարել ավելի շահավետ պայմաններով։
France Football ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ Մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի Փարիզի «Շատլե» թատրոնում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: